Արխիվ

Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի բոլոր առարկությունները
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որոնցով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով: Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 9 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ 18 հոկտեմբերի, 2024 թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստը գումարվեց 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, տեսակապի միջոցով: Նիստը վարում էր Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Լիլիթ Թադևոսյանը նախագահ Հայաստանի Հանրապետության բարձրագույն Հայկ Գրիգորյանը դատական

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԵՐՆ ԱՆՑԱԾ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած

Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվիի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է

Սույն թվականի հունիսի 3-ից 7-ը տեղի ունեցավ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն (լուսանկարներ)
Այցի ընթացքում Գրասենյակի ներկայացուցիչները՝ Գրասենյակի ղեկավարի գլխավորությամբ, պաշտոնական հանդիպումներ ունեցան Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության, Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակի ներկայացուցըչների, ինչպես նաեւ Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվեցին Արդարադատության միջազգային դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննությանը, ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը, Հռոմի ստատուտի իմպլեմենտացիային վերաբերող մի շարք հարցեր։ Այցը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական
Ե | Ե | Չ | Հ | Ու | Շ | Կ |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |