Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ
Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (5-րդ հոդվածի 1-ին կետի ՛գ՛ ենթակետ` ողջամիտ կասկած, 5-րդ հոդվածի 3-րդ կետ` կալանքի ողջամտությունը, 5-րդ հոդվածի 5-րդ կետ` փոխհատուցում):
Վահանյանի և այլոց գանգատն ընդդեմ Հայաստանի
Հանվել է քննվող գանգատների ցուցակից:
Դանիելյանը և այլոք ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության պաշտպանության խախտում (Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերություն` գույքից զրկում):
Թունյանը և այլոք ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության պաշտպանության խախտում (Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերություն` գույքից զրկում):
Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի
Ճանաչվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի, 8-րդ հոդվածի (8-րդ հոդվածի 1-ին կետ՝ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք)` անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, 5-րդ՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի (5-րդ հոդվածի 1-ին կետ՝ օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, 5-րդ հոդվածի 3-րդ կետ՝ կալանքի հիմնավորվածությունը, 5-րդ հոդվածի 3-րդ կետ՝ ընթացակարգային երաշխիքներ) խախտում:
Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (նյութական կողմ՝ խոշտանգում, ընթացակարգային կողմ՝ արդյունավետ քննություն): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (քրեական դատավարություն, 6-րդ հոդվածի 2-րդ կետ՝ անմեղության կանխավարկած): Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 3-րդ հոդվածի զուգակցմամբ (նյութական կողմ՝ խոշտանագում) տեղի չի ունեցել:Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 3-րդ հոդվածի զուգակցմամբ (ընթացակարգային կողմ՝ արդյունավետ քննություն):
Նիկողոսյանի գանգատն ընդդեմ Հայաստանի
Ճանաչվել է անընդունելի:
Շոլոխովնն ընդդեմ Հայաստանի և Մոլդովայի
Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում չի ճանաչվել (5-րդ հոդվածի 1-ին կետ` անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդվածի 1-ին կետ`ողջամիտ ժամկետ):
Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելք, խախտում (3-րդ հոդված` անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք, նյութական կողմ), 5-րդ հոդվածի`ազատության և անձնական անձեռնմխելիություն իրավունքի խախտում (5-րդ հոդվածի 1-ին կետ` օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկում, 5-րդ հոդվածի 3-րդ կետ` կալանքի տևողությունը, կալանքի ողջամտություն, 5-րդ հոդվածի 4-րդ կետ`վերանայման ընթացակարգային երաշխիքները, կալանքի օրինակության վերանայումը, 5-րդ հոդվածի 4-րդ կետ` կալանքի օրինակության վերանայումը), սահմանվել է ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է: