Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ
Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:
Արդարացի փոխհատուցում 3000 եվրո:
Լմնցյանը և Սլոյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ քաղաքացիական գործերով վարույթների չափազանց երկար տևողության մասով:
Արձանագրվել է 13-րդ հոդվածի խախտում
Համազասպյանը և Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի
Դատարանը արձանագրել է 5-րդ հոդվածի խախտում: Արդարացի փոխհատուցում՝ 4,250 եվրո յուրաքանչյուր դիմումատուին:
Արսենյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
Ավուշյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածների խախտում:
Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական և ընթացակարգային բաղադրիչների խախտում։ Գործը վերաբերում է դիմումատուի ազատությունից զրկված ամուսնուն ժամանակին հիվանդանոց չտեղափոխելուն, ինչի արդյունքում վերջինս մահացել է, և այս դեպքի առնչությամբ չի իրակացվել պատշաճ քննություն։ Արդարացի փոխհատուցում` 20.000եվրո:
Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։ Գործը վերաբերում է դիմումատուի 1-ամյա դստեր մահվան դեպքի առնչությամբ իշխանությունների կողմից պատշաճ քննություն չիրականացնելուն։ Արդարացի փոխհատուցում՝ 14.000եվրո։
Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Խանդոյանն ընդդեմ Հայաստանի
Խանդոյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը հանել է գանգատը գործերի ցուցակից՝ հիմք ընդունելով կողմերի միջև կնքված բարեկամական կարգավորումը: Արդարացի փոխհատուցման գումար՝ 4150 եվրո:
Հարությունյանն ընդդեմ Հայաստանի
Եվրոպական դատարանը հանել է գանգատը գործերի ցուցակից, քանի որ դիմումատուն բաց է թողել դիտարկումներ ներկայացնելու համար սահմանված ժամկետը: