Հայաստանի վերաբերյալ վճիռներ և որոշումներ
Ավուշյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածների խախտում:
Ոսկանյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական և ընթացակարգային բաղադրիչների խախտում։ Գործը վերաբերում է դիմումատուի ազատությունից զրկված ամուսնուն ժամանակին հիվանդանոց չտեղափոխելուն, ինչի արդյունքում վերջինս մահացել է, և այս դեպքի առնչությամբ չի իրակացվել պատշաճ քննություն։ Արդարացի փոխհատուցում` 20.000եվրո:
Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։ Գործը վերաբերում է դիմումատուի 1-ամյա դստեր մահվան դեպքի առնչությամբ իշխանությունների կողմից պատշաճ քննություն չիրականացնելուն։ Արդարացի փոխհատուցում՝ 14.000եվրո։
Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Խանդոյանն ընդդեմ Հայաստանի
Խանդոյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը հանել է գանգատը գործերի ցուցակից՝ հիմք ընդունելով կողմերի միջև կնքված բարեկամական կարգավորումը: Արդարացի փոխհատուցման գումար՝ 4150 եվրո:
Հարությունյանն ընդդեմ Հայաստանի
Եվրոպական դատարանը հանել է գանգատը գործերի ցուցակից, քանի որ դիմումատուն բաց է թողել դիտարկումներ ներկայացնելու համար սահմանված ժամկետը:
Մնացականյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Արդարացի փոխհատուցման գումար՝ 4900 եվրո:
Վարդանյան և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ընթացակարգային և նյութական բաղադրիչների խախտում, արդարացի փոխհատուցում՝ 50,000 եվրո:
Հովհաննիսյան և Նազարյանն ընդդեմ Հայաստանի
Հովհաննիսյան և Նազարյանն ընդդեմ Հայաստանի վճռով աձանագրվել է 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութական բաղադրիչների խախտում, արդարացի փոխհատուցում՝ 23,500 եվրո:
Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի
Արձանագրվել է 2-րդ հոդվածի նյութական և ընթացակարգային բաղադրիչների խախտում։ Որպես արդարացի փոխհատուցում Եվրոպական դատարանը դիմումատուին շնորհել է 35,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 2,500 եվրո՝ ծախսերի և ծախքերի համար։