Եղիշե Կիրակոսյան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ
2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ
2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ, իրավախորհրդատուն (2018 թ. սեպտեմբեր – հոկտեմբեր)
Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ, գործընկեր (2017-2018թթ. հոկետմբեր)
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ, գլխավոր իրավաբան (2015-2017թթ.)
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (2012-2014թթ.)
ՀՀ վարչապետի օգնական (2008-2012 թթ.)
Հայաստանի ամերիկյան համալսարան, դասախոս (2011թ.-ից առ այսօր)
ՀՀ Սահմանադրական դատարան, խորհրդական (2008թ., 2014-2015թթ.)
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն, ավագ իրավաբան -վերլուծաբանի օգնական, ՀՀ նախագահական ընտրություններ 2008թ. (2008թ.)
ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն, դասախոս (2006թ.-ից առ այսօր)
ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն, իրավաբան (2005-2006թթ.)
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոն, իրավախորհրդատու (2003-2004թթ.)
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սթենֆորդի համալսարան, Սթենֆորդ, Կալիֆորնիա, ԱՄՆ (2017-2018 թթ.) Իրավունքի դպրոց Իրավագիտության մագիստրոս
Ջորջթաունի համալսարան, Վաշինգտոն, ԱՄՆ (2009-2010 թթ.) Իրավունքի կենտրոն Մագիստրոսի աստիճան (գերազանցությամբ)
Երևանի պետական համալսարան (2004-2006 թթ.) Ասպիրանտուրա (միջազգային իրավունք մասնագիտացմամբ) Իրավաբանական գիտությունների թեկնածու
Երևանի պետական համալսարան (2002-2004 թթ.) Իրավագիտության ֆակուլտետ Իրավագիտության մագիստրոս (գերազանցությամբ)
Երևանի պետական համալսարան (1998 — 2002 թթ.) Իրավագիտության ֆակուլտետ Իրավագիտության բակալավր (գերազանցությամբ)
Զինապարտ է
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս համալսարան, միջազգային իրավունքի դասընթացներ (Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ) (2007թ.)
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐ
Հեղինակ է մեկ գիտական մենագրության և շուրջ մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օտար լեզուների իմացություն`անգլերեն (սահուն, գերազանց), ռուսերեն(սահուն, գերազանց), ֆրանսերեն (միջին)