2023 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների այցը Ստրասբուրգ

 

Այցի շրջանակներում հանձնաժողովի անդամները ունեցան մի շարք հանդիպումներ, մասնավորապես, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի, Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր: Հանդիպումների ընթացքում ընդգծվեց Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը եւ այդ առումով հատուկ կարեւորվեց միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։ Հատուկ անդրադարձ կատարվեց նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։

Բարձրաստիճան պատվիրակության անդամները մասնակցեցին նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ թեմատիկ քննարկմանը, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ներկայացրին մարդու իրավունքների ներդրման առնչությամբ իրենց ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումներն ու ռազմավարական փաստաթղթերը:

 

Մուտք

Չունե՞ք հաշիվ: