ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ «ՉԻՐԱԳՈՎԸ և ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ», «ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» և «ՄԱԿՈՒՉՅԱՆԸ և ՄԻՆԱՍՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի հունիսի 10-12-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ գործերի, քննարկվել են նաև «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի», «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը, որոնց առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը գրանցել է դրական արդյունքներ: […]

Կարդալ ավելին »

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՓԱԿԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ-ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում  Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների […]

Կարդալ ավելին »

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հյուրանկալել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քարտուղար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։ Գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ Եվրոպայի խորհրդի օժանդակության կարևորությունը։ Այս առումով ընդգծվել է հատկապես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առնչությամբ ձեռնարկված քայլերի շարունակականության ապահովումը, ինչպես նաև մարզերում մարդու իրավունքների […]

Կարդալ ավելին »

Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Օսվալդո Զավալա Գիլերին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը։ Այս առումով կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը։ Ընդգծվել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված […]

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի աշխատանքային նիստը Երևանում, 6-8 մայիս 2025 թվական

Հայաստանը պատրաստակամ է հյուրընկալել Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնը և 2025թ. մայիսի 6-8-ը Երևանում հյուրընկալել է դրա գործարկման հարցերի քննարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպումը

ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնը հյուրընկալելու վերաբերյալ պատրաստակամություն հայտնելով՝ Հայաստանը կարևոր քայլ է կատարում՝ դառնալու միջազգային իրավունքի զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Խորհրդատվական կենտրոնի նպատակն է աջակցել պետություններին՝ հատկապես զարգացող և թույլ զարգացած երկրներին, ներդրումային վեճերի առավել արդյունավետ կառավարման և լուծման հարցում։ Խորհրդատվական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել և մշակվում է ՄԱԿ-ի Միջազգային […]

Կարդալ ավելին »

Ռազմագերիների և պահվող քաղաքացիների ապօրինի դատավարությունների վերաբերյալ

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից […]

Կարդալ ավելին »

Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում դեռեւս 2023 թվականին սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը

2025թ․ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։ Սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի […]

Կարդալ ավելին »

Նախարարների կոմիտեն ավարտել է Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերի մի շարք վճիռների կատարողական — վերահսկողական վարույթներ

2024 թվականի դեկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի, Գուլյանն ընդդեմ Հայաստանի, ինչպես նաև Ենգիբարյանը և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները։Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով, ի թիվս այլնի, արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խոշտանգումներն արգելող 3-րդ հոդվածի (թե՛ դատավարական, […]

Կարդալ ավելին »

ԱԳՆ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Եղիշե Կիրակոսյանը հանդիպել է ՄՔԴ նախագահի հետ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում, հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալանի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի և ՄՔԴ անդամ պետությունների համաժողովի նախագահի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի վեր դատարանի […]

Կարդալ ավելին »

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԳՐԱՆՑԵԼ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃՌԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՎ

Ս.թ. նոյեմբերի 5-ին կայացվել է «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 չեղարկման գործով որոշումը: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում քննվող չեղարկման այս վարույթը հարուցվել էր հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցմանը վերաբերող վեճի առնչությամբ 2023թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային վճռի չեղարկման նպատակով: Հայցը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերի […]

Կարդալ ավելին »

Մուտք

Չունե՞ք հաշիվ: