ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության գործառույթների ընդհանուր նկարագիրը

 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակն՝ ի դեմս միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության (այսուհետ՝ «Վարչություն»), իր գործառույթների շրջանակներում ներկայացնում է ՀՀ շահերը միջազգային ներդրումային և առևտրային արբիտրաժների, ինչպես նաև օտարերկրյա դատարաններում ընթացող դատական վարույթների շրջանակներում։

Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ մասնակցությամբ միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում գտնվող վեճերի շրջանակներում  իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում`

  • իրականացնում և համակարգում է ՀՀ շահերի պաշտպանության աշխատանքները ինչպես ինքնուրույն, այնպես և ըստ անհրաժեշտության ներգրավելով միջազգային իրավախորհրդատուների և(կամ) իրավաբանական գրասենյակների, փորձագետների, համակարգում է վերջիններիս հետ աշխատանքները,
  • իրականացնում է յուրաքանչյուր գործի շրջանակում փաստաթղթերի հավաքագրման գործառույթներ,
  • համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
  • վերահսկում և իրականացնում է վեճերի լուծման գործընթացը բանակցությունների կամ հաշտարարության եղանակով,
  • ապահովում է ՀՀ մասնակցությունը միջազգային իրավունքի առնչությամբ միջազգային համաժողովներում և աշխատանքային խմբերում,
  • իրականացնում է մի շարք  ամենօրյա գործառույթներ։

Ներկայումս վարչությունը վեճերի շրջանակներում իրականացնում է ՀՀ շահերի պաշտպանության համակարգման աշխատանքները թվով ընդհանուր 5 միջազգային արբիտրաժային և դատական գործերով:

 

Միջազգային արբիտրաժային և օտարերկրյա դատարանների վարույթներում գտնվող գործերի հակիրճ նկարագիրը

 

ՀՀ մասնակցությամբ միջազգային արբիտրաժային գործերով առկա են.

  • մեկ ընթացիկ ներդրումային արբիտրաժային գործ,
  • չորս ավարտված ներդրումային արբիտրաժային գործեր,
  • մեկ ընթացիկ և մեկ ավարտված չեղարկման վարույթ,
  • մեկ ընթացիկ առևտրային արբիտրաժային գործ:

ՀՀ մասնակցությամբ օտարերկրյա դատարաններում առկա են երկու ընթացիկ դատական գործեր:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: