Հատուկ կարևորության գործեր
Ղազարյանը և Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի
Արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների խախտում
Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի` խոշտանգումների արգելքի խախտում (3-րդ հոդված` անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք): Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (5-րդ հոդվածի 1-ին կետ՝ օրինական կալանավորումը կամ ձերբակալումը):
Սարիբեկյանը և Բալյանն ըննդեմ Ադրբեջանի
Խուդունցն ընդդեմ Հայաստանի
Ճանաչվել է անընդունելի:
Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի (արդարացի փոխհատուցում)
Սահմանվել է նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Փերինչեքն ըննդեմ Շվեյցարիայի
Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի (ըստ էության քննություն)
Կոնվենցիային կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի` սեփականության պաշտպանության, խախտում, 8-րդ հոդվածի` անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտում, 13-րդ հոդվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում:
Դելֆի ՍՊԸ-ն ընդդեմ Էստոնիայի
Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքի խախտում տեղի չի ունեցել (10-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված տեղեկություններ տարածելու ազաատության իրավունքի խախտում չի եղել):
Նիկոլովան և Վանդովան ընդդեմ Բուլղարիայի
Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում (կարգապահական վարույթ, հրապարակային դատաքննություն):
Գանին ընդդեմ Իսպանիայի
Գանգատի մնացած մասը ճանաչվել է անընդունելի:Արդարացի դատաքննության իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում չի ճանաչվել (հոդված 6՝ քրեական դատավարություն, հոդված 6-ի 1-ին ենթակետ՝ արդարացի դատաքննություն) (հոդված 6՝ արդարացի դատաքննության իրավունք, հոդված 6-ի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննություն):