ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՄԻԵԴ նախադեպային իրավունքի տեղեկագրեր
ՄԻԵԴ նախադեպային իրավունքի տեղեկագիր 2

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՏԵՂԵԿԱԳԻՐ
2
Անձնական տվյալների
պաշտպանությունը
ՄԻԵԴ նախադեպային իրավունքի տեղեկագիր 1

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային
իրավունքի տեղեկագիրը 1 պատրաստվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից
Պաշտոնական փաստաթղթեր
Դատարանի կանոնակարգ

Փաստաթուղթն ամրագրում է Եվրոպական դատարանի ընթացակարգային կաննոնները, մասնավորապես՝ Դատարանի կազմի, գործունեության կարգի, ինչպես նաև ընթացակարգի վերաբերյալ ընդհանուր և հատուկ կանոններ:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիա

Եվրոպական կոնվենցիան ուժի մեջ է մտել 1953թ.-ին: Այն առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքները դարձրեց պարտադիր:
ՔՔԻՄ դաշնագրի կամընտիր արձանագրություն

Կամընտիր արձանագրությունն ամրագրում է անհատի՝ Դաշնագրով երաշխավորված իրավունքների խախտման համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին անհատական բողոք ներկայացնելու իրավունքը և մեխանիզմները:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր

Դաշնագիրը մարդու իրավունքների մասին կարևորագույն միջազգային պայմանագրերից է, համաձայն որի անդամ պետությունները պարտավորվում են հարգել անհատի քաղաքացիական ու քաղաքական իրավունքները և միջոցներ ձեռարկել դրանք պաշտպանելու համար:
ԽԿԿ չափանիշներ

Փաստաթուղթը, ի թիվս այլոց, անդրադառնում է ոստիկանությունում արգելանքի տակ պահելու, բանտարկության, հոգեբուժական հաստատությունների, ներգաղթողների, անչափահասների և կանանց ազատազրկման, ինչպես նաև այլ հիմնահարցերին:
Իզմիրի հռչակագիր

2011 թվականին ընդունված Իզմիրի հռչակագիրը երկրորդ փաստաթուղթն էր, որում անդրադարձ կատարվեց Եվրոպական դատարանի համակարգի բարեփոխմանն ուղղված մարտահրավերներին:
Ինտերլակենի հռչակագրի գործողությունների ծրագրի ներդրում

Փաստաթուղթը ներկայացնում է Դատարանի վճիռների և որոշումների կատարման վերահսկողության երկաստիճան համակարգի ներդրման և կատարման գործընթացի վերահսկման արդյունավետության և թափանցիկության վերաբերյալ առաջարկներ:
ՔՔԻՄ դաշնագրի 2-րդ կամընտիր արձանագրություն

Արձանագարությունն արգելում է մահապատժի կիրառումը: Սակայն պետությունները, վերապահում անելու ուժով, կարող են մահապատիժ կիրառել պատերազմի ժամանակ կատարված առանձնակի ծանր ռազմական հանցագործությունների համար:
Բրայթոնի հռչակագիր

Լինելով ՄԻԵԴ ապագայի վերաբերյալ 3-րդ փաստաթուղթը՝ հռչակագիրը վերահաստատեց անդամ պետությունների հավատարմությունը կոնվենցիոն համակարգին և Դատարանի ու նրանց՝ ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման համապարտ
Ինտերլակենի հռչակագիր

2010 թվականին Ինտերլակենում ընդունված այս փաստաթուղթը առաջինն էր Եվրոպական դատարանի ապագայի վերաբերյալ: Այն վերահաստատեց պետությունների հավատարմությունը կոնվենցիոն համակարգին և նոր թափ հաղորդեց բարեփոխումների
Բրյուսելի հռչակագիր

2015 թվականին ընդունված այս հռչակագիրը 4-րդն է ՄԻԵԴ համակարգի բարեփոխումների շարքում: Վերահաստատելով Ինտերլակենի, Իզմիրի և Բրայթոնի սկզբունքները՝ այն ուղղված է ՄԻԵԴ վճիռների արագ և արդյունավետ կատարմանը:
Եվրոպական կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների վերաբերյալ ձեռնարկներ և ուղեցույցներ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան. հարցեր և պատասխաններ

Գրքույկն ընդհանուր տեղեկություններ է պարունակում Դատարանի աշխատակարգի մասին: Ավելի մանրամասն տեղեկությունների համար, ծանոթացե՛ք Դատարանի կայքում տեղադրված փաստաթղթերին, մասնավորապես՝
Եվրոպական կոնվենցիայի և կից արձանագրությունների ընտրված հոդվածների

Ուսումնական նպատակներով կազմված այս գրքույկը պարզեցված ձևով ներկայացնում է Կոնվենցիայի որոշ հոդվածներ: Գրքույկը կազմվել է «Ամնեսթի ինթերնեյշընըլ»-ի պատրաստած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պարզեցված տարբերակի
Դատարանը համառոտ

«Դատարանը համառոտ» բրոշյուրը պարունակում է համառոտ տեղեկություն Դատարանի և նրա պատմության առանցքային տարեթվերի, ինչպես նաև Կոնվենցիայի և վերջինիս երաշխիքների և արգելքների մասին:
Եվրոպական դատարան ներկայացվող Ձեր գանգատը

Դատարանի կողմից գործի քննության տարբեր փուլերը նկարագրող այս գրքույկը նախատեսված է պատասխանելու դիմումատուների հիմնական հարցերին՝ հատկապես գանգատը Եվրոպական Դատարան ներկայացնելուց հետո:
Եվրոպական դատարանը 50 հարցում

Փաստաթուղթն ընդհանուր տեղեկություններ է տրամադրում ՄԻԵԴ աշխատանքի վերաբերյալ: Այն անդրադառնում է Կոնվենցիայով ամրագրված իրավունքներին, ներպետական դատարանների համար Կոնվենցիայի նշանակությանը և այլն:
ՄԻԵԿ-ը և հասարակական կարգի ոստիկանական պահպանությունը

Ձեռնարկը կազմվել է Եվրոպական կոնվենցիայի, Եվրոպական դատարանի՝ 3-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և այլ չափանիշների հիման վրա:
Կրոնի ազատության վերաբերյալ գործերով Դատարանի նախադեպային իրավունքը

Հետազոտությունն անդրադառնում է կրոնի ազատության և վերջինիս պաշտպանության շրջանակներին: Փաստաթղթի կարևորությունը պայմանավորված է վերջին տասը տարիներին 9-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի քննած գործերի թվի շարունակական
Ուսումնասիրություն ընդունելիության չափանիշի վերաբերյալ

Ձեռնարկն անդրադառնում է 35-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ընդունելիության նոր չափանիշի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ամրագրված սկզբունքներին:
Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պոզիտիվ պարտականությունները

Ուղեցույցը, ի թիվս այլոց, անդրադառնում է ՄԻԵԿ ընդհանուր խնդիրներին, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև դատավարական երաշխիքներից բխող պոզիտիվ պարտականություններին:
Ներպետական իրավական պաշտպանության միջոցների հաջող կիրառության ուղեցույց

Ձեռնարկն անդրադառնում է արդյունավետ միջոցի ընդհանուր հատկանիշներին, անհատական միջոցների հատուկ հատկանիշներին, ներպետական ընդհանուր միջոցներին և ազգային դատարանների կողմից Կոնվենցիայի կիրառելիության անհրաժեշտությանը:
Արդար դատաքննության իրավունք

Ձեռնարկն ընթերցողին ներկայացնում է այն պահանջները, որոնց պահպանմամբ միայն ներպետական ատյաններում անցկացված դատաքննությունը կհամարվի Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված պարտականություններին
Եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող արդար դատաքննության իրավունք

Ձեռնարկը ներառում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ ՄԻԵԴ ընդարձակ նախադեպային իրավունքից բխող սկզբունքները: Փաստաթղթում ուսումնասիրվում են արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը և վերջինիս առանձնահատկությունները:
Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը

Ձեռնարկն անդրադառնում է սեփականության իրավունքի բովանդակությանը, թույլատրելի սահմանափակումներին և Կոնվենցիայով սահմանված այլ իրավունքների հետ այս իրավունքի հարաբերակցությանը:
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի կիրառության ուղեցույց

Ձեռնարկն անդրադառնում է Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած առավել կարևոր վճիռներին: Այն պարզաբանում է սեփականության իրավունքի շրջանակը և վերլուծում այս իրավունքի երեք կանոնները:
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի կիրառության ուղեցույց

Ձեռնարկը ներկայացնում է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի կիրառման տիրույթը՝ խոսքի ազատության պաշտպանությունը և հնարավոր սահմանափակումները, այդ իրավունքին առնչվող հատուկ հարցերի վերաբերյալ ՄԻԵԴ իրավասությունը:
Ընդունելիության չափանիշների վերաբերյալ գործնական ուղեցույց

Ուղեցույցը նկարագրում է այն պայմանները, որոնց պետք է համապատասխանի Դատարան ներկայացվող գանգատը: Եվրոպական կոնվենցիան կիրառողներին, պոտենցիալ դիմումատուներին խորհուրդ է տրվում նախքան գանգատ ներկայացնելը ուսումնասիրել այն:
Ձեռնարկ կոնվենցիայով երաշխավորված մտքի, խղճի և կրոնի ազատության պաշտպանության մասին

Ձեռնարկը վերլուծում է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի շրջանակներն ու բովանդակությունը՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների համաձայն, ինչպես նաև բովանդակում տեղեկություններ թույլատրելի սահմանափակումների վերաբերյալ:
Կոնվենցիայով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք

Ձեռնարկը ներկայացնում է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառման տիրույթը՝ գործող իրավաբանների համար հանդիսանալով Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ պիտանի գործիք:
Ուղեցույց Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ. Արդար դատաքննության իրավունք (քաղաքացիաիրավական ոլորտ)

Ուղեցույցը բովանդակում է տեղեկություններ «քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ» հասկացության վերաբերյալ: Ուղեցույցում բացահայտվում է արդար դատաքննության իրավունքի քաղաքացիաիրավական բնույթը: Դրանում կարելի է գտնել տեղեկություններ դատարանի մատչելիության, 6-րդ հոդվածով սահմանված ինստիտուցիոնալ և ընթացակարգային պահանջների մասին և այլն:
Ուղեցույց Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վերաբերյալ. Արդար դատաքննության իրավունք (քրեաիրավական ոլորտ)

Ուղեցույցն անդրադառնում է «քրեական մեղադրանք» հասկացությանը և կիրառության շրջանակին, դատարանի մատչելիության իրավունքին, անմեղության կանխավարկածին, պաշտպանության իրավունքի առանձնահատկություններին:
Ուղեցույց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերաբերյալ

Ուղեցույցն անդրադառնում է 5-րդ հոդվածի կիրառության շրջանակին, նախնական կալանքին, կալանքի օրինականությանը և առանձնահատկություններին, ազատազրկված անձանց իրավունքների ապահովման երաշխիքներին և այլն:
Ուղեցույց Կոնվենցիայի 4-րդ հոդվածի վերաբերյալ

Ուղեցույցը վերլուծում է «ստրկություն» և «հարկադիր աշխատանք» հասկացությունները, ընդհանուր արգելքից բխող սահմանափակումները (օրինակ՝ աշխատանք ազատազրկման վայրում), ինչպես նաև կոնվենցիոն իմաստով մարդկանց թրաֆիքինգը:
Ձեռնարկ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառության վերաբերյալ

Ձեռնարկն անդրադառնում է խոշտանգման, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին, պետության պոզիտիվ և նեգատիվ պարտականություններին՝ հիմնվելով ՄԻԵԴ-ի մեկնաբանությունների և նախադեպային իրավունքի վրա:
Ձեռնարկ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կիրառության վերաբերյալ

Ձեռնարկն անդրադառնում է կյանքի իրավունքի պաշտպանությանը: Զուգահեռներ են տարվում նաև առանձին հոդվածների հետ, օրինակ՝ 2-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիային կից թիվ 6 և 13 Արձանագրությունների միջև՝ կապված մահապատժի հետ:
Իրավունքները և ազատությունները գործնականում

Այս տեսական և գործնական նշանակություն ուսուցողական նյութերը գործուն միջոց են օգնելու ուսուցիչներին իրազեկել իրենց աշակերտներին մարդու իրավունքների մասին:
ՄԻԵԴ չափանիշների ներդնման գործընթացում Խորհրդարանների դերը

Այս փաստաթուղթը նկարագրում է, թե ինչպես են մի շարք ազգային խորհրդարաններ կիրառում մարդու իրավունքների եվրոպական չափանիշները, ինչպես նաև կատարում Եվրոպական դատարանի վճիռները:
Համառոտ ուղեցույց Եվրոպական դատարան գանգատ ներկայացնողների համար

Այս փաստաթուղթը համառոտ ուղեցույց է Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների և Եվրոպական դատարանի գործունեության վերաբերյալ: Այն բացատրում է, թե ինչ գանգատներ է հնարավոր ներկայացնել Եվրոպական դատարան և ինչպես:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը
Նախարարների կոմիտեի CM/REC (2008)2 հանձնարարականը

ԵԽ նախարարների կոմիտեի այս փաստաթուղթն ամրագրում է անդամ պետություններին հասցեագրված հանձնարարականներ՝ ուղղված ներպետական մակարդակում վճիռների կատարման գործընթացի արդյունավետ և արագ կազմակերպմանը:
Գործողությունների ծրագրեր և հաշվետվություններ կազմելու ուղեցույց

Երբ Դատարանի վերջնական վճիռը փոխանցվում է Նախարարների կոմիտե, պատասխանող պետությունը տեղեկացնում է Կոմիտեին արդարացի փոխհատուցման վճարմանն ուղղված, իսկ անհրաժեշտության դեպքում, անհատական և ընդհանուր միջոցառումների մասին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարում

Կոնվենցիայի խախտում արձանագրող վճիռները պարտադիր են պետության համար և ենթակա են կատարման:Վճիռների կատարումը վերահսկվում է ԵԽ նախարարների կոմիտեի կողմից: Վճիռների կատարման մեխանիզմներին կարող եք ծանոթանալ այս փաստաթղթում:
Եվրոպական դատարանը.հարցեր և պատասխաններ իրավաբանների համար

Ձեռնարկը տրամադրում է գործնական խորհուրդներ ՄԻԵԴ դիմել ցանկացող իրավաբաններին՝ մինչև Դատարան դիմելը, Դատարան դիմելու և Դատարանի վճիռների և որոշումների կատարման փուլերի մասին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը

Ձեռնարկը ներկայացնում է Դատարանի վճիռների կատարման համար պետությունների ձեռնարկած անհատական և ընդհանուր միջոցառումները, և այդ գործընթացի նկատմամբ Նախարարների կոմիտեի վերահսկիչ դերը:
Տեղեկատվական թերթիկներ
Միակողմանի հայտարարություն. քաղաքականություն և պրակտիկա

Բարեկամական կարգավորմամբ համաձայնության չգալու դեպքում պատասխանող պետությունը կարող է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ՝ ճանաչելով Կոնվենցիայի խախտումը և դիմումատուին առաջարկելով փոխհատուցում:
Դատարանի՝ գործերի քննության առաջնահերթության քաղաքականությունը

Փաստաթուղթն անդրադառնում է Դատարանի՝ 2009թ.-ին որդեգրած գործերի քննության հերթականության նոր քաղաքականությանը, համաձայն որի հերթականությունը որոշվում է բարձրացված խնդիրների կարևորությամբ և հրատապությամբ:
Պիլոտային վճիռների կայացման ընթացակարգը

Պիլոտային վճիռների կայացման ընթացակարգը Դատարանի կողմից ներդրվել է որպես միևնույն համակարգային խնդրին վերաբերող գանգատների քննության միջոց: Այս տեղեկատվական ցուցումի նպատակն է ներկայացնել այդ ընթացակարգը:
Գործնական ցուցումներ. ժամանակավոր միջոցառում կիրառելու դիմում

Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն ժամանակավոր միջոցառում կիրառելու դիմում Դատարան ներկայացնող դիմումատուները պետք է գործեն այս փաստաթղթի պահանջներին համապատասխան:
Ժամանակավոր միջոցառումներ. (տեղեկատվական թերթիկ)

Այս տեղեկատվական թերթիկը տեղեկություն է տրամադրում ժամանակավոր միջոցառումների գործողության ոլորտի վերաբերյալ՝ օրինակ բերելով որոշ գործեր Դատարանի նախադեպային իրավունքից:
Ժամանակավոր միջոցառումներ. (ընդհանուր բնութագիր)

Մինչև գանգատով որոշում կայացնելը, ՄԻԵԴ-ը կարող է որոշել, որ պատասխանող պետությունը պետք է ձեռնարկի ժամանակավոր միջոցառումներ: Փաստաթուղթը նկարագրում է, թե ինչ է ժամանակավոր միջոցառումը և որ դեպքում է այն կիրառվում:
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) զեկույցներ
22-րդ Ընդհանուր զեկույց

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 22-րդ Ընդհանուր զեկույց (1 օգոստոսի, 2011թ. - 31 հուլիսի, 2012թ.):
23-րդ Ընդհանուր զեկույց

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 23-րդ Ընդհանուր զեկույց (1 օգոստոսի, 2012թ. - 31 հուլիսի, 2013թ.)
24-րդ Ընդհանուր զեկույց

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 24-րդ Ընդհանուր զեկույց (1 օգոստոսի, 2013թ. - 31 դեկտեմբերի, 2014թ.):