Տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2024 թվականի փետրվարի 13-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 1443-Ա որոշմամբ ստեղծված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի լիագումար նիստը: Նիստին որպես հրավիրյալ մասնակցել են նաև օրենսդիր, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ: Փոխվարչապետ Գրիգորյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցության ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը ներպետական իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման հարցում:

Նիստի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է ՀՀ վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման գործընթացը և առկա խնդիրները: Քննարկվել են զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանության, կալանքի՝ որպես խափանման միջոցի հիմնավորվածությանն առնչվող, բժշկական անփութության, քրեակատարողական հիմնարակներում բուժսպասարկման տրամադրման, խտրականության արգելքի, դատական ակտերի չկատարման և մի շարք այլ օրակարգային հարցեր:

Որոշվել է հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպել ըստ արձանագրված խնդիրների ձևավորված ենթախմբերով՝ ապահովելու խախտումների վերացմանն ու կանխարգելմանն ուղված թիրախային լուծումների մշակումը:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: