Հայտարարություն «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով

Այս վճիռը շատ լավ արդյունք է Հայաստանի և հայերի համար

1. Վճիռը մերժում է ստորադաս դատարանի որոշ դատավորների մեկնաբանությունները, ովքեր գտնում էին, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները չեն կարող համարվել ցեղասպանություն: Դատարանը գտավ, որ նրանք իրավասություն չունեն եզրահանգումներ կատարելու նման հարցի վերաբերյալ: Այսպիսով, ստորադաս դատարանի վճիռը սխալ էր և որևէ կշիռ կամ ազդեցություն այլևս չի կարող ունենալ:

2. Դատարանը հայտարարեց, որ հայերն ունեն «իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը» (պարբերություն 227): Նման պնդումն իրենից մեծ կարևորություն է ներկայացնում: Դա նշանակում է, որ Եվրոպայում պետությունները կարող են պատժել Հայոց ցեղասպանության ժխտումը, եթե գտնեն, որ այդ ժխտման նպատակն է բռնություն կամ ռասայական անհավասարություն սերմանելը: Շվեյցարիայում Փերինչեքի հետապնդման հիմնախնդիրն այն էր, որ նա իրենից արժեք չներկայացնող սադրիչ էր, ում խոսքը չէր կարող լուրջ ընկալվել կամ վնաս պատճառել: Հետևաբար, ժողովրդավարական հասարակությունում չկար նրա նկատմամբ քրեական օրենք կիրառելու անհրաժեշտությունը:

3. Դատարանի կողմից խոսքի ազատության սկզբունքների վերահաստատումը նշանակում է, որ Թուրքիայի քրեական օրենսդրությունը, որը պատասխանատվություն է նախատեսում «թուրքական ինքնությունը վիրավորելու»  համար (Հոդված 301), չի կարող կիրառվել այնպես, ինչպես այն կիրառվել է Հրանտ Դինքի և Թուրքիայի ու Հայաստանի մյուս քաղաքացիների հանդեպ, ովքեր կասկածի տակ են դրել Ցեղասպանության համար Թուրքիայի անմեղությունը: Խոսքի ազատության նկատմամբ Թուրքիայի ոտնձգություններն արդեն պետք է դադարեն:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: