Մարդու իրավունքների գլխավոր կոմիտեի (CDDH) կազմում գործող աշխատանքային խմբի հանդիպում

«Եվրոպական կոնվենցիայի առնչությամբ համալսարանական կրթության և մասնագիտական վերապատրաստումների վերաբերյալ» Նախարարների կոմիտեի հանձնարարականը վերամշակող խումբը (DH-SYSC-III), որը գործում է Մարդու իրավունքների գլխավոր կոմիտեի (CDDH) կազմում, հանդիպում է ունեցել  Ստրասբուրգում սույն թվականի հոկտեմբերի 16-ից 17-ը: Որպես Վերամշակող խմբի մշտական անդամ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական Անահիտ Հարությունյանը մասնակցել է հանձնարականի լրամշակման աշխատանքներին:

Վերամշակող խումը վերանայել է Հանձնարարականը, մասնավորապես, մշակել նոր կառուցվածք՝ հիմնական սկզբունքները դարձնելով առավել հստակ և տեսանելի: Խումբը նախատեսում է Հանձնարարականի նախագիծը տրամադրել DH-SYSC-ին 2019 թվականի հունիսին, իսկ որպես հնարավոր ընդունման ժամկետ նախատեսվում է 2019 թվականի նոյեմբերը՝ CDDH-ի 92-րդ հանդիպումը:

Խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունն անմիջական ներգրավվածությունը Հանձնարարականի լրամշակման աշխատանքներին, այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության համար շարունակում է կարևորվել ազգային մակարդակում Եվրոպական կոնվենցիայով նախատեսված երաշխիքներն առավել ամրապնդելու տեսանկյունից Կոնվենցիայի և դրանից բխող նախադեպային իրավունքի հրապարակումն ու տարածումը, ինչն իր հերթին անխուսափելիորեն կհանգեցնի կրթության և վերապատրաստման ուղղությամբ առավել գործուն միջոցներ ձեռնարկելուն, որպեսզի երկրում առավել կայուն հիմք ստեղծվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման համար:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: