ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդիպել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանին

ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փետրվարի 7-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արմեն Գալստյանը:

Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և այդ հարցում առկա միջազգային մեխանիզմներին: Միաժամանակ կարևորվել է Արցախում ՄԻԵԴ չափորոշիչներին համապատասխան իրավական համակարգ ունենալու կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ փոխգործակցության խորացման կոնկրետ քայլերի շուրջ:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: