Ներկայացուցիչը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը 2020 թվականի մարտի 2-6-ը, Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում, հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ընթացքը: Ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել սահմանադրական բարեփոխումների ընթացքում սերտորեն համագործակցել Վենետիկի հանձնաժողովի հետ, իսկ հանձնաժողովն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել առավելագույն աջակցություն ցուցաբերել սահմանադրական բարեփոխումներ ողջ գործընթացի ընթացքում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: