Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ողջունում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ևս ողջունում է այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ։

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը Ստրասբուրգում նշեց, որ ողջունելի է դատարանի վճռի հատկապես այն կետը, որով Մեծ պալատը փոխեց դատարանի ստորին պալատի վճիռը, որ ցեղասպանության հարցն այս դատարանում քննարկման հարց չէ։

Ըստ Բ.Դեմիրճյանի՝ կարևոր է, որ դատարանի արձանագրումն առ այն, որ մենք՝ հայերս, արժանապատվության և ինքնության պաշտպանության իրավունք ունենք։ Բ.Դեմիրճյանը նշեց, որ իրենք այդ առումով գոհ են այսօր Եվրոպական բարձրագույն դատարանի կողմից կայացրած որոշումից:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: