«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում-II փուլ» ծրագիր

2022 թ. դեկտեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում-II փուլ» ծրագիրը (Ծրագիր) ամփոփեց պաշտպանության ոլորտում Հայաստանի պետական մարմինների հետ 31 ամիսների համատեղ արդյունավետ աշխատանքը:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդմանը՝ աջակցելով իրավական ակտերի մշակման հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների Ազգային ռազմավարության իրականացման։ Ծրագրի առանձնահատուկ նպատակը զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացումն է՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականներին համապատասխան:
Մուտք

Չունե՞ք հաշիվ: