ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՆԻԿՈԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՄԻԵԴ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եվրոպայի խորհուրդն աջակցում է հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված անգործունակության ինստիտուտի բարեփոխումների օրակարգին

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը կարևորագույն նշանակություն ունի Եվրոպայի խորհրդի համար․ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պաշտպանում է հասարակության բոլոր անդամների իրավունքներն ու արժանապատվությունն առանց որևէ խտրականության: Ցավոք, հասարակության մեջ դեռևս գոյություն ունեցող խարանի ու խտրականության պատճառով հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ անուշադրության են մատնվում, Շատ կարևոր է ապահովել, որ ցանկացած անձ պահպանի և իրացնի իր ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը հնարավորինս առավելագույն չափով։ Դա է պատճառը նաև, որ հոգեկան առողջության խնդիրները, որոնք կարող են հանգեցնել անձի գործունակության սահմանափակման և դրանց հետ կապված իրավունքների պաշտպանությունը կարևոր նշանակություն ունի։

Սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումներին աջակցելու, անգործունակ ճանաչված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանության խնդիրները քննարկու, ինչպես նաև «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանը նպաստելու նպատակով, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը, ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպել էր «Հոգեկան առողջության խնդիրների հետևանքով անգործունակ ճանաչված անձանց իրավունքները» թեմայով փորձագիտական քննարկում՝ ազգային գործընկերների, այդ թվում՝ առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ:

«Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռը ցույց տվեց, որ թեև Հայաստանում ներդրվել են որոշակի երաշխիքներ՝ ապահովելու հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված անգործունակ ճանաչված անձանց պաշտպանությունը, գործող նորմատիվային դաշտը պետք է էլ ավելի ընդլայնվի՝ ապահովելու բնակչության այս խմբի ավելի լավ պաշտպանությունը՝ որդեգրելով մարդակենտրոն մոտեցում՝ հիմնված անձի անհատական ​​առանձնահատկությունների և նրա հոգեկան առողջության վրա՝ աջակցելով և հզորացնելով անձին հնարավորինս ինքնուրույն հասկանալու, դիտարկելու և իր որոշումները կայացնելու համար: Այն ներառում է նաև հասարակության պարտավորությունը՝ պաշտպանելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խտրականության ցանկացած ձևից։ Սա նշանակում է, որ ազգային մակարդակով անհրաժեշտություն կա մշակելու և գործադրելու մեխանիզմներ, որոնք թույլ կտան աջակցել որոշումների կայացմանը։

Քննարկումն ուղղված էր նաև Եվրոպայի խորհդի միջազգային և ազգային փորձագետների կողմից առաջարկություններ առաջարկել հոգեկան առողջության խնդիրների հետևանքով անգործունակ ճանաչված անձանց իրավունքների վերաբերյալ Հայաստանի իրավական դաշտի բարելավման ուղղությամբ։

Քննարկումը մեծապես նպաստեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության սոցիալական բարեփոխումների օրակարգի իրականացմանը և արդյունավետ հարթակ ստեղծեց՝ անգործունակության ինստիտուտի վերանայման ոլորտում համապատասխան պետական ​​կառույցների միջև քննարկման և կարծիքների փոխանակման համար։

Փորձագիտական քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի կողմից՝ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։

Մուտք

Չունե՞ք հաշիվ: