Հուլիսի 27-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր աշխատաժողով՝ նվիրված քրեական գործերի վերաբացմանը։
Այս կարևոր նախաձեռնության նպատակն էր խթանել միակողմանի հայտարարության կամ բարեկամական կարգավորման դեպքում նեպետական մակարդակով գործերի վերաբացման վերաբերյալ քննարկումները։
Շահառու կառույցներից 35 ներկայացուցիչների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորների և իրավական փորձագիտության ծառայության մասնագետների, Գլխավոր դատախազության և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների մասկանցությամբ աշխատաժողովը կարևոր հարթակ հանդիսացավ կառուցողական երկխոսություն ծավալելու, առկա հարցերը քննարկելու և համապատասխան լուծումներ գտնելու համար։ Աշխատաժողովի մասնակիցները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ավագ իրավախորհրդատուի հետ քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսին են ներպետական մակարդակում միակողմանի հայտարարության կամ բարեկամական կարգավորման դեպքում այդ որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմները և գործերի վերաբացման չափանիշները, ինչպես նաև ներպետական վարույթը վերսկսելու պահանջի և ՄԻԵԿ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով նախատեսված կրկին անգամ չդատվելու իրավունքի միջև հնարավոր հակասությունները։
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։