Հարցազրույց Եղիշե Կիրակոսյանի հետ
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրուցի ընթացքում անդրադարձել է Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով (Գուրգեն Մարգարյանի գործ) ՄԻԵԴ-ի կայացրած վճռին, որով ՄԻԵԴ-ը ճանաչեց Ադրբեջանի կողմից կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածների (խտրականության արգելք) խախտում:
— Բավականին երկար ժամանակ աշխատել եք վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եւ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն եք։ Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատել։ — Հեշտ չէ միանգամից պատասխանել։ Կարող եմ այսպես ձեւակերպել՝ եւ՛ նախկին վարչապետի հետ երկար ժամանակ աշխատելը եւ ներկայումս այս կառավարությունում աշխատանքն ինձ ավելի փորձառու է դարձնում։ — Եվ ի՞նչ փորձառություն է այն […]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե կիրակոսյանը «Հոծ գիծ» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնում է ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի դերին և գործառույթներին, Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված և Եվրոպական դատարանում քննության փուլում գտնվող գանգատներին, ինչպես նաև կայացած և սպասվող վճիռներին, արձանագրված հիմնական խախտումներին, դրանց կատարման ընթացքին և մի շարք այլ հարցերի: ———————————————————
2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է վճռի վերաբերյալ իր պարզաբանումները: Հարցազրույցի ընթացքում Գևորգ Կոստանյանը անդրադարձել է Փերինչեքի գործի քննությանը՝ որպես երրորդ կողմ Հայաստանի մասնակցությանը և այդ կարգավիճակով Եվրոպական դատարանի կողմից ՀՀ կառավարության […]
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում, մասնավորապես, անդրադառնում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության կողմերի մասնակցությանն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին և դրա հնարավոր հետևանքներին: ———————————————————
Ողջունում եմ Ձեզ այս կարևոր միջոցառմանը և շնորհակալությունս եմ հայտնում Եվրամիությանն ու Եվրախորհրդին՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելմանն ուղղված ծրագրի մեկնարկի համար: Այս ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կոչված է էլ ավելի ամրապնդելու մեր հասարակությունում մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի ֆիզիկական կամ հոգեկան բռնությունից: Հանրահայտ փաստ է, որ միջազգային իրավական պրակտիկայում խոշտանգումների […]
Նախ, շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառմանը Ձեր մասնակցության համար: Այն համարում եմ կարևոր, քանի որ այստեղ ներկաներիցս յուրաքանչյուրը մեր կարգավիճակի ուժով կոչված եք նպաստելու մարդու իրավունքների երաշխավորմանը և պաշտպանությանը ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այսօր մենք ապրում ենք այնպիսի փոխկապակցված աշխարհում, որտեղ իրականում մարդու իրավունքների պաշտպանության համար այլևս սահմաններ գոյություն չունեն: Հայաստանի […]
Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ: Եթերում «Ռ-էվոլյուցիան» է: Մեկ շաբաթից ավելի է Հայաստանն ապրում է աննախադեպ բուռն քաղաքացիական քաղաքական կյանքով: Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ տեղի ունեցող իրադարձությունները երկրում փոխել են թէ մթնոլորտը, թէ կատարվող զարգացումները: Այս իրադարձությունների ֆոնին օրերս հայտնի դարձավ ևս մեկ կարևոր նորություն: Հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի սպանության մասով գործը փոխանցվել […]