Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի

17 Մարտի, 2016
36894/04; 3521/07 Դատարան (Առաջին բաժանմունք) Վճիռ

Նախնական առարկությունները միացվել են գործի ըստ էության քննությանը և մերժվել (հոդված 35, կետ 1՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում. հոդված 35, կետ 3՝ առարկայական ընդդատություն (ratione materiae)): Մնացած մասը ճանաչվել է անընդունելի: Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված խոշտանգման արգելիքի խախտում չի արձանագրվել (հոդված 3՝  նվաստացնող վերաբերմունք. անմարդկային վերաբերմունք) (նյութական կողմ): Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգման արգելիքի խախտում (հոդված 3՝ արդյունավետ քննություն) (ընթացակարգային կողմ): Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 1՝ ազատազրկում. օրինական ձերբակալում կամ կալանք):Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 2՝ ձերբակալման պատճառների և ներկայացված ցանկացած մեղադրանքի մասին անհապաղ տեղեկացվելու իրավունք): Կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում (հոդված 5, կետ 3՝ դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ անհապաղ տարվելու իրավունք): Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը բավարարվել է (հոդված 41՝ ոչ նյութական վնաս. արդրացի հատուցում):

Մուտք

Չունե՞ք հաշիվ: