Բաքվի ռասիզմը քննադատող զեկույցը ՀՀ-ն օգտագործելու է հետագա դատավարություններում. Եղիշե Կիրակոսյան
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի՝ հունիսի 21-ին հրապարակված 6-րդ զեկույցը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ, ապացուցողական նշանակության փաստաթուղթ կարող է լինել Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներում: Ադրբեջանի վերաբերյալ նման վերջին զեկույցը հրապարակվել էր 2016-ին: Հանձնաժողովի արձանագրմամբ՝ հիմնական պատկերը չի փոխվել. Ադրբեջանը վարում է հայատյացության համակարգված քաղաքականություն: Արա Ղազարյան (Միջազգային իրավունքի մասնագետ) — Հիմնավորվում է, …