Արխիվ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ «ՉԻՐԱԳՈՎԸ և ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ», «ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» և «ՄԱԿՈՒՉՅԱՆԸ և ՄԻՆԱՍՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն թվականի հունիսի 10-12-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ գործերի, քննարկվել են նաև «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի», «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը, որոնց առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը գրանցել է դրական արդյունքներ:

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՓԱԿԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԳՈՐԾԵՐՈՎ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ-ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ
2025 թվականի հունիսի 10-ից 12-ը ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքում Նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտեց Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը՝ հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած անհատական և ընդհանուր միջոցառումները: Հատկանշական է, որ Նախարարների

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քարտուղարի գլխավորած պատվիրակությանը
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հյուրանկալել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների քարտուղար Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը։ Գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ Եվրոպայի խորհրդի օժանդակության կարևորությունը։ Այս առումով ընդգծվել է հատկապես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առնչությամբ ձեռնարկված քայլերի շարունակականության ապահովումը, ինչպես նաև մարզերում մարդու իրավունքների

Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Օսվալդո Զավալա Գիլերին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո կանոնադրության իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը։ Այս առումով կարևորվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը։ Ընդգծվել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված

Հայաստանը պատրաստակամ է հյուրընկալել Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնը և 2025թ. մայիսի 6-8-ը Երևանում հյուրընկալել է դրա գործարկման հարցերի քննարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպումը
ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնը հյուրընկալելու վերաբերյալ պատրաստակամություն հայտնելով՝ Հայաստանը կարևոր քայլ է կատարում՝ դառնալու միջազգային իրավունքի զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Խորհրդատվական կենտրոնի նպատակն է աջակցել պետություններին՝ հատկապես զարգացող և թույլ զարգացած երկրներին, ներդրումային վեճերի առավել արդյունավետ կառավարման և լուծման հարցում։ Խորհրդատվական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել և մշակվում է ՄԱԿ-ի Միջազգային
Ե | Ե | Չ | Հ | Ու | Շ | Կ |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 31 |