ՄԻԵԴ-ը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

2017թ. մայիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի»  գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` զուգակցված 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ (արդար դատաքննության և վկաների հարցաքննության իրավունք): Գործը վերաբերում է ՉԱՊ ՍՊ ընկերության դեմ հարկեր վճարելուց խուսափելու հիմքով հարուցված վարչական վարույթին: Ընկերությունը, մասնավորապես, պնդել […]

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը

2017թ. ապրիլի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում: Գործը վերաբերում է գործարար և նախկին պատգամավոր Մ.Գ.-ի հանդեպ մահափորձ կատարելու մեղադրանքով գործի քննության ընթացքում տեղի ունեցած դատավարական խախտումներին: Դիմումատուն պնդել է, որ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու […]

Կարդալ ավելին »

«Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը չի վերանայվի

2017 թվականի ապրիլի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբը հրապարակել է իր որոշումը «Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը Մեծ պալատին հանձնելու դիմումատուների պահանջի վերաբերյալ: Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ծավալված բողոքի ակցիաների ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության թվով չորս բարձրաստիճան պաշտոնյաների քննադատական հայտարարություններին և այդ հիմքով վերջիններիս աշխատանքից […]

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ը գանգատը ճանաչել է անընդունելի

2017թ. ապրիլի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր որոշումը Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի գանգատի վերաբերյալ: Գանգատով դիմումատուները պնդել են, որ 2002թ.-ին ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ հաստատված օտարման գոտիներում գտնվող իրենց գույքը հասարակության և պետության կարիքների համար վերցնելու գործընթացում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված […]

Կարդալ ավելին »

ՀՀ-ն վավերացրել է Եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 16 Արձանագրությունը

2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովը ձայների՝ 94 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ համամասնությամբ վավերացրել է 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող թիվ 16 Արձանագրությունը: Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց, որ թիվ 16 Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության […]

Կարդալ ավելին »

Երկկողմ խորհրդակցություններ Եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ

2016 թվականի հոկտեմբերի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ կայացրած վճիռների կատարման ընթացքին առնչվող մի շարք հարցեր: Պարոն Բուայան բարձր է գնահատել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության […]

Կարդալ ավելին »

ՀՀ-ն վավերացրել է Եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրությունը

2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովը ձայների՝ 102 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ համամասնությամբ վավերացրել է 2013 թվականի հունիսի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրությունը: Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց, որ թիվ 15 Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են […]

Կարդալ ավելին »

Քննարկվում է Եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրության վավերացման հարցը

2016 թվականի մարտի 31-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Դավիթ Մելքոնյանը Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2013 թվականի հունիսի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրությունը: Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական […]

Կարդալ ավելին »

Առաջընթաց ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում

2016 թվականի մարտի 30-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է 9-րդ տարեկան զեկույցը, որում ամփոփվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ 2015 թվականի տվյալները: Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում առկա հաղորդագրության` վճիռների կատարման դրական միտումները շարունակվում են և 2015 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել են տպավորիչ արդյունքներ: Ընդգծելով ներպետական իշխանությունների հետ երկխոսության ձևավորման […]

Կարդալ ավելին »

Փոխվել են Եվրոպական դատարան ներկայացվող անհատական գանգատներին և ձևաթղթին ներկայացվող պահանջները

Հարգելի՛ քաղաքացիներ, 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի կարևոր փոփոխությունները՝ կապված Եվրոպական դատարան ներկայացվող անհատական գանգատների բովանդակության և այդ գանգատները դատարան ներկայացնելու ընթացակարգի հետ: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքը ներկայացնում է անհրաժեշտ պարզաբանումներ Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունեցող քաղաքացիների և նրանց փաստաբանների համար: Այդ պարզաբանումներին կարող եք […]

Կարդալ ավելին »

Մուտք

Չունե՞ք հաշիվ: