Եվրոպայի խորհրդի ծրագիրն արդյունավետ Էր

Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի կազմակերպած «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ավարտական համաժողովը։ Դանիայի կառավարության աջակցությամբ իրականացված Եվրոպայի խորհրդի այդ ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ իրականացմանը և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանը՝ ամրապնդելով Վճռաբեկ դատարանի և […]

Կարդալ ավելին »

ԱԺ-ն կքննարկի ՄԻԵԴ վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ օրենքի 2 նախագիծ, որոնցով ամբողջացվում է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և կատարելագործվում է անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների ապահովման մեխանիզմը: 1. Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման ինստիտուտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել քաղաքացիների հնարավորությունները […]

Կարդալ ավելին »

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը

2015 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նշված հարցը քննարկելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ էր նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը: Ստորագրված լինելով […]

Կարդալ ավելին »

Ինչպես դիմել Եվրոպական Դատարան և հետևել Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարմանը agent.echr.am կայքի միջոցով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը և նույն վարչության վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման բաժնի աշխատակից Աննա Գևորգյանը ներկայացնում են Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչության պաշտոնական կայքը: Կայքի […]

Կարդալ ավելին »

Վերապատրաստում-համաժողով նվիրված կանանց արդարադատության մատչելիության իրավունքի բարելավմանը

2015 թվականի նոյեմբերի 5-ից 6-ը Վրաստանի Կվարելի քաղաքում տեղի է ունեցել «Բարելավելով կանանց արդարադատության մատչելիության իրավունքն Արևելյան գործընկերության հինգ պետություններում. ներկայի իրավիճակը և հետագա քայլերը» խորագրով վերապատրաստում-համաժողով, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Բարելավելով կանանց արդարադատության մատչելիության իրավունքն Արևելյան գործընկերության հինգ պետություններում» ծրագրի շրջանակներում: Վերապատրաստում—համաժողովի մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչության գրասենյակի աշխատակիցներ Նինա Փիրումյանը և […]

Կարդալ ավելին »

Երկկողմ խորհրդակցություններ Եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պատվիրակությունը 2015 թվականի հոկտեմբերի 26-ից 28-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ, Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի բաժանմունքի ղեկավար Քորին Ամատի, Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման գործընթացի համակարգման պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Զոուի Բրայնսթոն-Քրոսի և նույն ստորաբաժանման […]

Կարդալ ավելին »

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի անդրադարձը Փերինչեքի գործով վճռին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի շրջանակներում, մասնավորապես, անդրադառնում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության կողմերի մասնակցությանն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին և դրա հնարավոր հետևանքներին:

Կարդալ ավելին »

Փերինչեքի գործով վճռի վերաբերյալ Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պարզաբանումները

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է վճռի վերաբերյալ իր պարզաբանումները: Հարցազրույցի ընթացքում Գևորգ Կոստանյանը անդրադարձել է Փերինչեքի գործի քննությանը՝ որպես երրորդ կողմ Հայաստանի մասնակցությանը և այդ կարգավիճակով Եվրոպական դատարանի կողմից ՀՀ կառավարության […]

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ոմ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալի պարզաբանումները Փերինչեքի գործով վճիռների վերաբերյալ

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռն: Հայաստանը գործին ներգրավվել է միայն մեկ նպատակով. ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության եղելությունը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը անդրադարձել է դատավարությանը՝ որպես երրորդ կողմ Հայաստանի մասնակցությանը, այդ […]

Կարդալ ավելին »

«ՄԻԵԴ-ի որոշումը Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» թեմայով քննարկում «Մեդիա կենտրոնում»

Հոկտեմբերի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՄԻԵԴ-ի որոշումը Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» թեմայով: Քննարկման բանախոսներն էին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան գործով որպես երրորդ կողմ Հայաստանի մասնակցությանը, Մեծ […]

Կարդալ ավելին »

Մուտք

Չունե՞ք հաշիվ: