Վճիռների կատարման վերաբերյալ երկկողմ խորհրդակցություններ

2015 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենևյեվ Մայերի, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ֆրեդրիկ Սունդբերգի և դեպարտամենտի իրավաբան Վահե Դեմիրճյանի հետ: ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ […]

Կարդալ ավելին »

Աշխատաժողով՝ նվիրված Կոնվենցիայի 6-րդ հոդվածին և Կոնվենցիային կից Թիվ 1արձանագրության 1-ին հոդվածին

Օգոստոսի 29-ին և 30-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից Թիվ 1 արձանագրության 1‑ին հոդվածին նվիրված աշխատաժողով: Հանդիպման նպատակն էր բարելավել ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատակազմի մասնագիտական գիտելիքները Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի և դրանց […]

Կարդալ ավելին »

Հայաստանյան պատվիրակության այցը Բրյուսել և Ստրասբուրգ

2015 թվականի հուլիսի 6-ից 8-ը «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել պաշտոնական այց Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն): Այցին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի […]

Կարդալ ավելին »

Գործերի քննությանը երրորդ կողմ ներգրավելու և այլ հարցերին նվիրված աշխատաժողով

Հունիսի 6-ին և 7-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննությանը երրորդ կողմ ներգրավելուն, պետության կողմից միակողմանի հայտարարություն անելուն, ինչպես նաև բարեկամական կարգավորմանը նվիրված աշխատաժողով։ Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական դատարանի վճիռների կատարման կապակցությամբ Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության կարողությունների ամրապնդման շրջանակներում։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ արդարադատության փոխնախարար, […]

Կարդալ ավելին »

Վճիռների կատարման Բրյուսելի հռչակագրի ընդունում

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում մարտի 26-27-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով: ԵԽ 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցում էին նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ և ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը: Համաժողովին Հայաստանը ներկայացնում էին […]

Կարդալ ավելին »

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ

ՀՀ արդարադատության նախարարությունը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ, Երևանում մարտի 12-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը, ԵԽ Մարդու […]

Կարդալ ավելին »

Եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների առանձնահատկությունների վերաբերյալ աշխատաժողով

Փետրվարի 6-ին Աղվերանում մեկնարկել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա աշխատանքային աշխատաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից: Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ […]

Կարդալ ավելին »

Մուտք

Չունե՞ք հաշիվ: