Արխիվ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԵՐՆ ԱՆՑԱԾ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած
Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվիի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակությանը: Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է
Սույն թվականի հունիսի 3-ից 7-ը տեղի ունեցավ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն (լուսանկարներ)
Այցի ընթացքում Գրասենյակի ներկայացուցիչները՝ Գրասենյակի ղեկավարի գլխավորությամբ, պաշտոնական հանդիպումներ ունեցան Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության, Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակի ներկայացուցըչների, ինչպես նաեւ Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվեցին Արդարադատության միջազգային դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննությանը, ՄԻԵԴ-ի վճիռների կատարմանը, Հռոմի ստատուտի իմպլեմենտացիային վերաբերող մի շարք հարցեր։ Այցը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական
Նախարարների կոմիտեն փակել է Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը
Նախարարների կոմիտեն փակել է Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը 2024 թվականի հունիսի 13-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» խումբ գործերով, ի թիվս այլնի, արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը մասնակցել է ԵԽ ՄԻԵԴ վճիռների կատարման ազգային համակարգողների ցանցի առաջին նիստին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը Հելսինկիում մասնակցել է Եվրոպայի խորհրդի շրջանակում ՄԻԵԴ վճիռների կատարման ազգային համակարգողների ցանցի առաջին նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նիստին մասնակցել են ԵԽ 46 երկրների ՄԻԵԴ վճիռների կատարումը համակարգող ներկայացուցիչներ, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր քարտուղարության ներկայցուցիչները, ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար կազմը: Լիպարիտ Դրմեյանը ներկայացնելով հայաստանյան փորձը՝