Արխիվ
Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի՝ Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը
2024 թվականի փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը: Հայաստանը ստորագրել է Հռոմի Կանոնադրությունը 1999 թվականին և վավերացրել այն 2023 թվականի հոկտեմբերի 3-ին: Հիմք
Ներպետական մակարդակում գործերի վերաբացման գործնական հարցերը
Հունվարի 24-ին և 25-ին տեղի ունեցավ աշխատաժողով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների, դատական փորձագետների և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։ Այս կարևոր նախաձեռնության նպատակն էր ամրապնդել մասնակիցների գիտելիքները ներպետական մակարդակում գործերի վերաբացման առանձնահատկությունների վերաբերյալ: Աշխատաժողովը հարթակ հանդիսացավ գործերի վերաբացման չափանիշները և ընդհանուր խնդիրները քննարկելու, իրավական որոշակիության և գործերի վերաբացման համատեքստում մյուս սկզբունքների կիրառության, վաղեմության
ՄԻԵԴ-ՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Թարմացում 2024 թվականի փետրվարի 20-ի դրությամբ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում հավակնորդների կողմից ստացված դիմումների քանակ՝ 7: Թարմացում 2024 թվականի փետրվարի 19-ի դրությամբ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում հավակնորդների կողմից ստացված դիմումների քանակ՝ 2: Թարմացում 2024 թվականի փետրվարի 16-ի դրությամբ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում հավակնորդների կողմից ստացված դիմումների քանակ՝ 1: Թարմացում 2024 թվականի փետրվարի 12-ի դրությամբ ՄԻԵԴ-ի
2023 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակվել է Արդարադատության միջազգային դատարանի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը
Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կայացրեց որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ ՅՈՒՍՈՒՖԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ AD HOC (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ԴԱՏԱՎՈՐ ԿՈՐՈՄԱՅԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Հրապարակվել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Սույն թվականի դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի: Ներկայացված գանգատները վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ Ա․Գյուլումյանի, Հ․ Նազարյանի, Ֆ․ Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․Թովմասյանի՝ «Մարդու իրավունքների