Արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի նոր պարզաբանումները Փերինչեքի գործով

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի պարզաբանումները «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի և հրապարակված վճռի վերաբերյալ: Հարցազրույցի հիմնական շեշտադրումները վերաբերում են դատավարությանը` որպես երրորդ կողմ Հայաստանի մասնակցությանը, այդ կարգավիճակով Եվրոպական դատարանի կողմից ՀՀ կառավարության դիրքորոշման սահմաններին առաջադրված սահմանափակումներին, ինչպես նաև դատավարությանը մասնակցությամբ հետապնդած նպատակներին:

Կարդալ ավելին »

Աշխատաժողով՝ նվիրված Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածին

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Աղվերանում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածին նվիրված աշխատաժողով: Հանդիպման նպատակն էր բարելավել ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի աշխատակազմի մասնագիտական գիտելիքները Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի կիրառության առանձնահատկությունների վերաբերյալ։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Կոնվենցիայով երաշխավորվող կյանքի իրավունքի նյութական և ընթացակարգային կողմերը, մասնավորապես՝ կյանքի […]

Կարդալ ավելին »

Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ողջունում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը ևս ողջունում է այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը, որում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է՝ որպես երրորդ կողմ։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը Ստրասբուրգում նշեց, որ ողջունելի է դատարանի վճռի հատկապես այն կետը, որով Մեծ պալատը փոխեց դատարանի ստորին պալատի վճիռը, որ ցեղասպանության հարցն այս […]

Կարդալ ավելին »

Թուրքիան այլևս չի կարողանա մեջբերել Եվրոպական դատարանի վճիռը, երբ ցանկանա կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը

Ջեֆրի Ռոբերտսոնի և Ամալ Քլունիի համատեղ հայտարարությունը Մենք գոհ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հավանության արժանացրեց Դողու Փերինչեքի և Շվեյցարիայի միջև գործին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության օգտին բերված մեր փաստարկը: Այդ վճիռը Հայաստանի համար հաղթանակ է: Այսօր Եվրոպական դատարանն արձանագրեց, որ խոսքի ազատությունը ենթակա չէ սահմանափակման, եթե այն չի սերմանում բռնություն […]

Կարդալ ավելին »

Հաղորդագրություն. ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր՝ որպես երրորդ կողմ: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի […]

Կարդալ ավելին »

Հայտարարություն «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով

Այս վճիռը շատ լավ արդյունք է Հայաստանի և հայերի համար 1. Վճիռը մերժում է ստորադաս դատարանի որոշ դատավորների մեկնաբանությունները, ովքեր գտնում էին, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները չեն կարող համարվել ցեղասպանություն: Դատարանը գտավ, որ նրանք իրավասություն չունեն եզրահանգումներ կատարելու նման հարցի վերաբերյալ: Այսպիսով, ստորադաս դատարանի վճիռը սխալ էր և որևէ կշիռ կամ ազդեցություն այլևս […]

Կարդալ ավելին »

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 15-ին

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանի Մեծ պալատը կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը: Հայաստանն այս գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Գործին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական դատարանը նշելով, որ կոչված չէ անդրադառնալու Հայոց ցեղասպանության իրավական ձևակերպմանը և, […]

Կարդալ ավելին »

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքի շնորհանդեսը

2015 թվականի սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի շնորհանդեսը: Կայքի ստեղծման հիմնական նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպական դատարանի վճիռների կատարումը՝ Բրյուսելի հռչակագրի հիման վրա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որդեգրած նոր սկզբունքներին համահունչ: Նման նոր մոտեցումների ընդունումը պայմանավորված է նրանով, որ Եվրոպայի խորհրդի առջև […]

Կարդալ ավելին »

Նոր համագործակցության մեկնարկը

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի  բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ, Գևորգ Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Շվիտալսկին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Ծրագրի նպատակն […]

Կարդալ ավելին »

Եռակողմ աշխատանքային հանդիպում

2015թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Բելգիայի կառավարության համաներկայացուցիչ Ստեֆանի Գրիզարի  և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Լեհաստանի կառավարության համաներկայացուցիչ Էլիզա Սուխոբերզսկայի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ […]

Կարդալ ավելին »

Մուտք

Չունե՞ք հաշիվ: