ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարան

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որը կարող են ստորագրել միայն Եվրոպայի խորհրդի անդամ Պետությունները: Կոնվենցիան, որը հիմնել է Դատարանն ու սահմանել դրա գործունեության շրջանակները, պարունակում է այն իրավունքները և երաշխիքները, որոնք պետությունները ստանձնել են հարգել: Կոնվենցիան  ստորագրման է ներկայցվել 1950 թվականի նոյեմբերի 4-ին և ուժի մեջ մտել 1953 թվականի սեպտեմբերի 3-ին:

Կոնվենցիայի արձանագրությունը փաստաթուղթ է, որը Կոնվենցիայի բնագրին ավելացնում է մեկ կամ մի քանի իրավունք կամ փոփոխում դրա որոշ դրույթներ:

Կոնվենցիայում իրավունքներ ավելացնող արձանագրությունները պարտադիր են միայն այն պետությունների համար, որոնք ստորագրել և վավերացրել են դրանք: Պետությունը, որն ուղղակի ստորագրել է արձանագրությունն առանց այն վավերացնելու, պարտավորված չի լինի դրա դրույթներով: 

Մինչ օրս ընդունվել է 16 լրացուցիչ արձանագրություն:

Կոնվենցիան վավերացրած պետությունները, որոնք հայտնի են նաև որպես «Մասնակից պետություններ», ճանաչում և երաշխավորում են ոչ միայն իրենց քաղաքացիների, այլև իրենց իրավասության ներքո գնտվող բոլոր անձանց՝ Կոնվենցիայով սահմանված հիմնարար քաղաքացիական և քաղաքական իրավունքները:

Կոնվենցիան երաշխավորում է կյանքի, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, խոսքի ազատության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփականության պաշտպանության իրավունքները: Այն արգելում է, մասնավորապես, խոշտանգումները, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, հարկադիր աշխատանքը, կամայական և ապօրինի ազատազրկումը, Կոնվենցիայով ամրագրված իրավունքներից և ազատություններից օգտվելու խտրականությունը:

Կոնվենցիան կիրառելի է ազգային մակարդակում: Կոնվենցիայի մասնակից պետությունները, որոնք պարտավորվել են պաշտպանել Կոնվենցիայով ամրագրված իրավունքները, ներառել են այն իրենց օրենսդրության մեջ: Հետևաբար, ներպետական դատարանները պետք է կիրառեն Կոնվենցիան: Հակառակ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կկայացնի պետության դեմ, եթե որևէ անձ բողոքի, որ իր իրավունքները չեն պաշտպանվել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է: Այն կազմված է դատավորներից, որոնց թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ Պետությունների թվին (ներկայում` քառասունյոթ): Դատավորները գործում են որպես անհատներ և չեն ներկայացնում որևէ պետության շահերը: Դիմումների քննման հարցում Դատարանին աջակցում է Քարտուղարությունը, որը կազմված է հիմնականում իրավաբաններից` ծագումով անդամ պետություններից (որոնք հայտնի են նաև որպես իրավաբանական քարտուղարներ): Նրանք լիովին անկախ են իրենց ծագման պետությունից և չեն ներկայացնում ոչ դիմումատուի, ոչ էլ որևէ պետության շահերը:

Չնայած այն հանգամանքին, որ դատավորներն ընտրվում են ըստ Պետությունների` նրանք գործում են անհատապես և չեն ներկայացնում այդ Պետությունը: Նրանք լիովին անկախ են և չեն կարող զբաղվել որևէ այլ գործունեությամբ, որն անհամատեղելի կլինի նրանց անկախության և անկողմնակալության պարտականության հետ: 

Դատարանը սեփական նախաձեռնությամբ չի կարող գործերի քննություն նախաձեռնել: Այն իրավասու է քննել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների մասին բողոքները, և այն էլ անհատական կամ միջպետական դիմումների հիման վրա:

«Ազգային դատավորները» չեն կարող միանձնյա քննել գործերը: Բացառիկ դեպքերում նրանք կարող են հրավիրվել մասնակցելու Կոմիտեի կողմից գործի քննությանը: Այնուամենայնիվ, Դատարանի կազմը միշտ ընդգրկում է «ազգային դատավորին», երբ գործը քնվում է յոթ դատավորից բաղկացած Պալատի կամ տասնյոթ դատավորից բաղկացած Մեծ պալատի կողմից:

Մեծ պալատում դատավարության նախաձեռնումը կատարվում է երկու տարբեր ձևով՝ փոխանցման և իրավազորություններից հրաժարման:

Պալատի կողմից վճիռ կայացնելուց հետո կողմերը կարող են խնդրել գործը փոխանցել Մեծ պալատի քննարկմանը, իսկ այդպիսի խնդրանքները բավարվում են բացառիկ հիմքերով: Մեծ պալատի մի խումբ դատավորների կազմը որոշում է, թե արդյոք գործը պետք է փոխանցվի Մեծ պալատին՝ նոր քննարկման համար:

Գործերը փոխանցվում են Մեծ պալատին նաև այն դեպքում, երբ Պալատներից մեկը հրաժարվել է իր իրավազորություններից, թեև դա նույնպես բացառիկ դեպք է: Պալատը, որի քննարկմանն է ներկայացվել գործը, կարող է հրաժարվել իր իրավազորություններից, եթե գործը բարձրացնում է լուրջ հարցեր, որոնք ազդում են Կոնվենցիայի մեկնաբանման վրա կամ եթե առկա է Դատարանի նախորդ վճռի հետ անհամապատասխանության վտանգ: 

Դուք կարող եք դիմում ներկայացնել Դատարան, եթե համարում եք, որ անձնապես և ուղղակիորեն տուժել եք Կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում ամրագրված իրավունքների և երաշխիքների ոտնահարումից: Խախտումը պետք է կատարված լինի Կոնվենցիան վավերացրած պետություններից որևէ մեկի կողմից

Կոնվենցիան տարբերակում է դիմումի երկու տեսակ` անհատական դիմումներ, որոնք ներկայացվում են անձի, անձանց խմբի, առևտրային կամ ոչ կառավարական կազմակերպության կողմից իրենց իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև միջպետական դիմումներ` ներկայացված մեկ պետության կողմից մեկ այլ պետության դեմ:

Դատարանի հիմնադրման օրվանից գրեթե բոլոր դիմումները ներկայացվել են ֆիզիկական անձանց կողմից, ովքեր իրենց գործերն ուղղակիորեն բերել են Դատարան Կոնվենցիայով ամրագրված մեկ կամ մի քանի իրավունքների խախտման դիմումներով:

Պետք է լրացված և ստորագրված դիմումի ձևն ուղարկել Դատարան: Դիմումի ձևը` համապատասխան փաստաթղթերի հետ միասին հարկավոր է փոստով ուղարկել հետևյալ հասցեով`

The Registrar

European Court of Human Rights

Conseil de l’Europe

F-67075 Strasbourg cedex

  • Կարելի է գրել Դատարանի պաշտոնական լեզուներից որևէ մեկով` անգլերեն կամ ֆրանսերեն, կամ Կոնվենցիան վավերացրած պետություններից որևէ մեկի պաշտոնական լեզվով:
  • Իմաստ չունի դիմումն ուղարկել ֆաքսով, քանի որ դա չի կանգնեցնի Կոնվենցիայով նախատեսված Դատարան դիմելու ժամկետի հոսքը: Միայն փոստով ուղարկված դիմումի բնօրինակը կդիտարկվի Դատարանի կողմից:
  • Մի´ եկեք Ստրասբուրգ Ձեր դիմումը բանավոր ներկայացնելու համար: Դրանով դիմումի քննությունը չի արագացվի, ոչ էլ որևէ իրավաբանական խորհրդատվություն կստանաք:
  • Քարտուղարությունը կարող է Ձեր բողոքի հետ կապված լրացուցիչ փաստաթղթեր, տեղակատվություն կամ բացատրություններ պահանջել:
  • Դուք պետք է ներբեռնեք դիմումի ձևը Դատարանի էլեկտրոնային կայքից,  այն ուշադիր և ընթեռնելի կերպով լրացնեք և հնարավորինս արագ վերադարձնեք Դատարան: Այն պետք է պարունակի`
    • Փաստերի և Ձեր բողոքների հակիրճ նկարագիրը,
    • Հղում Կոնվենցիայում ամրագրված այն իրավունքներին, որոնք, ըստ Ձեզ, ոտնահարվել են,
    • Տեղեկություն իրավական պաշտպանության այն միջոցների մասին, որոնց արդեն դիմել եք,
    • Ձեր դիմումին առնչվող պետական իշխանությունների կայացրած բոլոր որոշումների պատճենները (այս փաստաթղթերը Ձեզ չեն վերադարձվելու, ուստի անհրաժեշտ է ուղարկել միայն դրանց պատճենները) և
    • Ձեր` որպես դիմումատուի, կամ Ձեր ներկայացուցչի ստորագրությունը:
  • Եթե չեք ցանկանում բացահայտել Ձեր ինքնությունը, ապա հարկավոր է այդ մասին անմիջապես հայտնել Դատարանին` պատճառաբանելով Ձեր խնդրանքը: Նախագահը կորոշի, թե արդյոք Ձեր խնդրանքը հիմնավորված է:
  • Դատավարության այս փուլում պարտադիր չէ, որ Ձեր շահերը ներկայացվեն փաստաբանի կողմից: Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք Դատարան դիմել ներկայացուցչի միջոցով, ապա պետք է լրացնեք և ստորագրեք դիմումի ձևի համապատասխան մասը:

Գործերը կարող են ներկայացվել մեկ կամ մի քանի պետությունների դեմ, որոնք վավերացրել են Կոնվենցիան: Օրինակ`երրորդ երկրների կամ անձնանց դեմ ցանկացած դիմում կհայտարարվի անընդունելի: 

Ֆիզիկական անձիք կարող են անմիջականորեն բողոք ներկայացնել, իսկ փաստաբանական աջակցությունն անհրաժեշտ չէ դատավարական գործընթացի սկզբնական փուլում: Բավարար է Դատարան ուղարկել պատշաճ կերպով լրացված դիմում` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին: Սակայն Դատարանում դիմումի գրանցումը երաշխիք չէ, որ այն ընդունելի կճանաչվի կամ կբավարավի ըստ էության քննելու արդյունքում:

Կոնվենցիայի համակարգը նախատեսում է Դատարանի «հեշտ» մատչելիություն, որը ցանկացած անձի հնարավորություն է տալիս է գործ նախաձեռնել, եթե նույնիսկ նա չունի միջոցներ կամ ապրում է անդամ պետության հեռավոր շրջաններում: Այս առումով դատարանում գործը քննելու համար վճարներ նախատեսված չեն: 

Իրավական ներկայացուցչությունը պարտադիր չէ դատավարական գործընթացի սկզբում: Յուրաքանչյուր ոք ուղղակիորեն կարող է գործ ներկայացնել Դատարան: Իրավաբանական օգնությունն անհրաժեշտ է դառնում, երբ Դատարանը գործի վերաբերյալ իր դիտարկումների մասին ծանուցում է պատասխանող կառավարությանը: Անհրաժեշտության դեպքում դատավարության այդ փուլում դիմումատուներին կարող է տրմադրվել իրավաբանական օգնություն

Գոյություն չունի լիազոր փաստաբանների ցանկ Դատարանի առջև գրավոր կամ բանավոր փաստարկներ ներկայացնելու համար: Դիմումատուին կարող է ներկայացնել Կոնվենցիային մասնակից պետություններից որևէ մեկում փաստաբանական գործունեություն իրականացնելու որակավորում ունեցող ցանկացած փաստաբան կամ Պալատի նախագահի կողմից լիազորված փաստաբանը

Գործերի քննության երկու հիմնական փուլերն են ընդունելիության և գործի ըստ էության քննության (այսինքն` բողոքների քննության) փուլերը: Դիմումի ուսումնասիրությունն անցնում է նաև տարբեր այլ փուլերով:

Մեկ դատավորի կազմով դատական մարմինը անընդունելի է համարում դիմումը, եթե դրա անընդունելիությունն ի սկզբանե ակնհայտ է: Այս որոշումները չեն կարող բողոքարկվել:

Կոմիտեն գործի վերաբերյալ վերջնական որոշում կամ վճիռ է կայացնում` Դատարանի  ձևավորածԿայուն նԱխադեպային իրավունքի հիման վրա:

Պալատը գործի վերաբերյալ ծանուցում է պատասխանող կառավարությանը` իր դիրքորոշման ներկայացման համար: Երկու կողմերը ներկայացնում են իրենց գրավոր դիրքորոշումները: Դատարանն այնուհետև որոշում է հրապարակային լսումներ անցկացնելու անհրաժեշտության հարցը, ինչն իրականացվում է բացառիկ դեպքերում` հաշվի առնելով Դատարանի քննած գործերի քանակը: Եվ վերջապես, Պալատը կայացնում է վճիռ, որը վերջնական է դառնում եռամսյա ժամկետի ավարտին, որի ընթացքում դիմումատուն կամ կառավարությունը կարող են դիմել գործը Մեծ պալատի քննարկմանը փոխանցելու համար:

Եթե փոխանցման վերաբերյալ դիմումը ընդունվում է Մեծ պալատի մի խումբ դատավորների կազմի կողմից, գործը վերանայվում է Մեծ պալատի կողմից և անհրաժեշտության դեպքում ընթանում են հրապարակային լսումներ: Մեծ պալատի վճիռները վերջնական են: 

Դատարանի նախագահը կարող է թույլատրել դիմումատուից բացի այլ անձի կամ Կոնվենցիայի մասնակից այլ պետության, բացառությամբ այն պետության, որի դեմ դիմում է ներկայացվել Դատարան, մասնակցել դատավարություններին: Սա կոչվում է երրորդ կողմի մասնակցություն: Այս անձը կամ պետությունը իրավունք ունի ներկայացնել գրավոր նկատառումներ և մասնակցել լսումներին: 

Այո՛: Բացառիկ դեպքերում, Դատարանը կարող է հետախուզական գործողություններ կատարելու որոշում կայացնել, ինչպես նաև մեկնել այլ երկրներ` տվյալ գործին վերաբերող փաստերը պարզաբանելու նպատակով: Դատարանի պատվիրակությունը կարող է նաև ապացույցներ հավաքել վկաներից և տեղում քննություն իրականացնել:

Դատարանը երբեմն ներգրավում է նաև փորձագետների, օրինակ, երբ խնդրում է բժիշկ-փորձագետներին զննել դիմումատուին կալանավայրում: 

Դատարանում ընթացակարգը հիմնականում գրավոր է, բայց ժամանակ առ ժամանակ առանձնահատուկ գործերով Դատարանն որոշում է անցակցնել հրապարակային լսումներ: Լսումները տեղի են ունենում Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների պալատում: Լսումները հրապարակային են, եթե համապատասխան Պալատի նախագահի կամ Մեծ պալատի կողմից որոշում չի ընդունվում դռնփակ լսումներ անցկացնելու մասին: Լրատվամիջոցներին և հանրությանը սովորաբար թույլ է տրվում մասնակցել լսումներին` Դատարանի մուտքի մոտ ներկայացնելով իրենց լրագրողական քարտը կամ անձնագիրը:

Բոլոր լսումները նկարահանվում են և հեռարձակվում Դատարանի կայքում նույն օրը` (տեղական ժամանակով)14:30-ից սկսած: 

Բարեկամական կարգավորումը կողմերի միջև պայմանավորվածություն է վերջ դնելու դիմումի հիման վրա նախաձեռնված դատավարությանը: Երբ կողմերը համաձայնում են կարգավորել իրենց վեճն այս կերպ, արդյունքում, սովորաբար, պետությունը դիմումատուին վճարում է որոշակի գումար: Բարեկամական կարգավորման պայմաններն ուսումնասիրելուց հետո Դատարանը դիմումը հանում է ցուցակից, եթե գտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանություն համար անհրաժեշտ չէ շարունակել դրա քննությունը:

Դատարանը միշտ խրախուսում է կողմերին բանակցել բարեկամական կարգավորման շուրջ: Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվում, ապա Դատարանն անցնում է է դիմումի ըստ էության քննությանը: 

Դիմումը ստանալուց հետո Դատարանը կարող է պահանջել տվյալ պետությունից ձեռնարկել ժամանակավոր միջոցներ մինչև դիմումի վերաբերյալ որոշում կայացնելը: Այս դեպքերում սովորաբար Դատարանը պահանջում է պետությունից ձեռնպահ մնալ այս կամ այն գործողությունից, օրինակ, չվերադարձնել անձանց այն երկրներ, որտեղ նրանք կանգնած են մահվան կամ խոշտանգման վտանգի առաջ: 

Ո՛չ, Դատարանի խորհրդակցությունը միշտ գաղտնի է:

Անհնար է հստակ սահմանել վարույթի տևողությունը:

Դատարանը փորձում է զբաղվել գործերով վերջիններիս ներկայացման պահից երեք տարվա ընթացքում, սակայն որոշ գործեր կարող են քննվել շատ ավելի երկար, մինչդեռ որոշ գործերի քննությունն էլ կարող է շատ արագ ընթանալ:

Դատարանում վարույթի տևողությունն ակնհայտորեն կախված է գործի բնույթից, դատավարական միավորի կազմից, Դատարանին տեղեկություններ տրամադրելու համար կողմերի գործադրած ջանասիրությունից, ինչպես նաև մի շարք այլ գործոններից, ինչպիսիք են, օրինակ, Պալատի կազմով լսումների անցկացման հաստատումը կամ Մեծ պալատի քննությանը գործի փոխանցումը:

Որոշ դիմումներ կարող են համարվել հրատապ և ուսումնասիրվել արտահերթ կարգով, հատկապես այն դեպքերում, երբ դիմումատուին կարող է սպառնալ անխուսափելի վտանգ կամ նրան կարող է հասցվել ֆիզիկական վնաս:

Որոշումը սովորաբար կայացվում է մեկ դատավորի, Կոմիտեի կամ Դատարանի Պալատի կողմից: Այն վերաբերում է միայն գործի ընդունելիությանը և ոչ թե գործի էությանը: Սովորաբար, երբ Պալատը միաժամանակ է քննում գործի ընդունելիությունն ու այն ըստ էության, ապա այս դեպքերում կայացվում է վճիռ: 

Կոնվենցիայի խախտում արձանագրող վճիռները համապատասխան պետության համար կրում են պարտադիր բնույթ և ենթակա են վերջինիս կողմից պարտադիր կատարման: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վերահսկում է վճիռների կատարման գործընթացը, մասնավորապես՝ Դատարանի կողմից դիմումատուների կրած վնասի փոխհատուցման համար սահմանված գումարի վճարումը: 

Անընդունելիության վերաբերյալ որոշումները, ինչպես նաև Կոմիտեների կամ Մեծ պալատի վճիռները վերջնական են և չեն կարող բողոքարկվել: Այնուամենայնիվ, կողմերը Պալատի վճռից հետո երեք ամսվա ընթացքում կարող են պահանջել գործը փոխանցել Մեծ պալատի քննությանը: Մեծ պալատի քննությանը գործի փոխանցման դիմումներն ուսումնասիրվում են դատավորների կազմի կողմից, որն էլ որոշում է փոխանցման հիմնավորվածության հարցը:

 

Երբ Դատարանը Կոնվենցիայի խախտման վերաբերյալ վճիռ է կայացնում, գործի փաթեթը փոխանցում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին, որը համապատասխան երկրի և Դատարանի վճիռների կատարման համար պատասխանատու ծառայության հետ համատեղ որոշում է վճիռների կատարման, ինչպես նաև հետագայում Կոնվենցիայի դրույթների նմանատիպ խախտումների կանխարգելման կարգը: Այս ամենն ուղեկցվում է ընդհանուր միջոցառումների ընդունմամբ, մասնավորապես օրենսդրական փոփոխություններով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անհատական միջոցառումների կիրառմամբ:

Երբ Դատարանը տվյալ պետության դեմ վճիռ է կայացնում և եզրակացնում է, որ դիմումատուն վնաս է կրել, ապա դիմումատուի համար սահմանում է արդարացի բավարարում, այսինքն` կրած վնասի փոխահատուցման համար համապատասխան գումար: Նախարարների կոմիտեն հետևում է, որ Դատարանի կողմից սահմանված ցանկացած գումար իրապես վճարվի դիմումատուին: 

Եթե Դատարանը գտնում է, որ խախտում է տեղի ունեցել, այն կարող է որոշում կայացնել Ձեզ հատկացնել ՙարդարացի փոխհատուցում՚, որը դրամական գումար է` Ձեր կրած որոշակի վնասների դիմաց: Դատարանը կարող է նաև պահանջել, որպեսզի տվյալ պետությունը փոխհատուցի այն ծախսերը, որ Դուք կրել եք Ձեր դիմումը ներկայացնելու համար: Եթե Դատարանը որոշում է, որ խախտում չի եղել, ապա Ձեզ հարկավոր չի լինի վճարել որևէ լրացուցիչ գումար (օրինակ` պատասխանող պետության կողմից կրած ծախսերի դիմաց): Խնդրում ենք հաշվի առնել հետևյալը`

  • Դատարանը իրավասու չէ չեղյալ հայտարարել պետական որոշումները կամ անվավեր ճանաչել պետական օրենքները:
  • Դատարանը պատասխանատու չէ իր վճիռների կատարման համար: Դատարանի կողմից վճռի կայացումից անմիջապես հետո, դրա կատարման պատասխանատվությունը ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որի խնդիրն է վերահսկել որոշման ի կատար ածումը և երաշխավորել հասանելիք փոխհատուցման վճարումը:

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանի դեմ ներկայացված գանգատների կապակցությամբ Եվրոպական դատարանի առաջադրած հարցերի հիման վրա դատարան է ներկայացնում կառավարության պաշտոնական դիրքորոշումները և ապահովում է Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարումը։

Ներկայացուցչի գործունեությունը, սակայն, չի սահմանափակվում միայն նշված գործառույթի իրականացմամբ. այն շատ ավելին է: Ներկայացուցչի ինստիտուտը կոչված է լրացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստեղծված իրավապաշտպան դատական համակարգը, ինչպես նաև նպաստելու համակարգային առումով երկրում միջազգային ու եվրոպական իրավական չափանիշների արդյունավետ ներդրմանը: Հենց այսպիսի մոտեցումն է, որ կոչված է երաշխավորելու մարդու իրավունքները ոչ միայն խախտումներից, այլ նաև դրան սպառնացող վտանգներից:

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչին կարելի է դիմել այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է Հայաստանի դեմ ներկայացված գանգատի կապակցությամբ Եվրոպական դատարան ներկայացված դիրքորոշմանը կամ Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարմանը:

Լիազոր ներկայացուցչին կարելի է դիմել նաև Եվրոպական դատարանի կանոնակարգով նախատեսված դեպքերում՝ երբ անհրաժեշտ է քննարկել հարցեր՝ կապված գանգատի ճակատագրի հետ: Օրինակ՝ դիմումը կարող է առնչվել գանգատի կապակցությամբ բարեկամական կարգավորման առաջարկ պետությանը ներկայացնելուն:

Դիմումը կարելի է հասցեագրել ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչին կամ նրա տեղակալին:

Կոնվենցիային միացած պետությունները պարտավոր են կատարել Եվրոպական դատարանի վերջնական այն վճիռները, որոնց կողմ են։ Այս առումով, Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վերջնական վճռի դեպքում ՀՀ կառավարությունը ձեռնարկում է տվյալ վճռի կատարման համար անհրաժեշտ միջոցներ։ Այդպիսի միջոցները լինում են ընդհանուր կամ մասնավոր բնույթի: Ընդհանուր միջոցներից են, օրինակ, օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկված քայլերը, իսկ մասնավոր բնույթի միջոցները կարող են պայմանավորված լինել ինչպես կոնկրետ գործով դիմումատուին արդարացի փոխհատուցման համար սահմանված գումարի վճարմամբ, այնպես էլ կոնկրետ հարցի հետ կապված նախկինում կատարված ոչ իրավաչափ միջամտության վերացմամբ:

Եվրոպական դատարանի առաջադրած հարցերի վերաբերյալ կառավարության պաշտոնական դիրքորոշումը պատրաստելիս և Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների կատարման շրջանակներում՝ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը համագործակցում է պետական մարմինների (այդ թվում` ՀՀ գլխավոր դատախազության, ոստիկանության, դատական դեպարտամենտի) և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ներկայացուցիչը համագործակցում է նաև միջազգային ու տեղական իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հետ։ Իր գործառույթներն իրականացնելիս ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը համագործակցում է նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ և կարող է իր իրավասությունների սահմաններում պահանջել ու ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող դատավորը չի ներկայացնում Հայաստանի շահերը Եվրոպական դատարանում։ Նա անկախ է և չի կարող զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը համատեղելի չէ նրա անկախության և անկողմնակալության հետ: Մասնակցում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետությունների դեմ ներկայացված գանգատների քննությանը և էական դեր է կատարում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացման գործում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը ստեղծվել է 2004 թվականին։ Այն իրականացնում է երեք հիմնական խնդիր՝ աջակցում է լիազոր ներկայացուցչի խնդիրների լուծմանը և գործառույթների իրականացմանը, նպաստում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած վճիռների ու որոշումների կատարմանը, ինչպես նաև աջակցում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշների ներդրմանը

Լիազոր ներկայացուցչի միջոցով Եվրոպական դատարան գանգատ ներկայացնել հնարավոր չէ: Այդուհանդերձ, Հայաստանի լիազոր ներկայացուցչին յուրաքանչյուր ոք կարող է դիմել՝ Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ կամ խորհրդատվություն ստանալու նպատակով

Առևտրային և ներդրումային արբիտրաժներ

Այլ միջազգային դատարաններ

Մուտք

Չունե՞ք հաշիվ: