Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում են Հայաստանի մասնակցությամբ թվով 7 միջպետական գանգատներ՝
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի (1) |
Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տրված հիմնարար իրավունքների խախտումների, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության իրավունքի, կրթության իրավունքի վերաբերյալ: |
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի (2) |
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված և դատապարտված անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ |
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի (3) |
Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու արդյունքում թույլ տրված խախտումների վերաբերյալ |
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի (4) |
Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության տարհանում, գազի մատակարարման անջատում և Լաչինի միջանցքի շրջափակում |
Հայաստանն ընդդեմ Թուրքիայի |
Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցելով 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տրված խախտումների, այդ թվում՝ վարձկանների օգտագործման վերաբերյալ |
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի (1) |
Արցախյան առաջին պատերազմի, ինչպես նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից ենթադրաբար թույլ տրված խախտումներ |
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի (2) |
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների՝ Արցախում վերաբնակեցման առնչությամբ, ինչպես նաև գույքի ոչնչացման առնչությամբ թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ |