«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի («Բեռնի Կոնվենցիա») հիման վրա Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային վարույթ

 

2023թ. հունվարի 18-ին մեկնարկել է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի («Բեռնի Կոնվենցիա») հիման վրա Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային վարույթը։ Այս արբիտրաժային գործով 2024թ. ապրիլի 12-ին տեղի են ունեցել առաջին ընթացակարգային լսումները, որոնց ընթացքում քննարկվել են վարույթի ընթացակարգային կարգավորումները, այդ թվում՝ գրավոր և բանավոր դիրքորոշումների ներկայացման ժամանակացույցը։ Տրիբունալը, կողմերի հետ խորհրդակցություններից հետո, ընդունել է թիվ 1 ընթացակարգային որոշումը, որով հաստատվել են վարույթի ընթացակարգային կանոնները և ժամանակացույցը, որոնք հասանելի են այս հղումով:  2025 թ. փետրվարի 12-ին ներկայացվելու է Ադրբեջանի ամբողջական հայցադիմումը:

«Էներգետիկ խարտիայի մասին» պայմանագրի («Էներգետիկ խարտիա») հիման վրա Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային վարույթ

2023թ. փետրվարի 27-ին մեկնարկել է «Էներգետիկ խարտիայի մասին» պայմանագրի («Էներգետիկ խարտիա») հիման վրա Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային վարույթը։

Այս արբիտրաժային գործով 2024թ. հունվարի 12-ին տեղի են ունեցել առաջին ընթացակարգային լսումները, որոնց ընթացքում քննարկվել են վարույթի ընթացակարգային կարգավորումները, այդ թվում՝ գրավոր և բանավոր դիրքորոշումների ներկայացման ժամանակացույցը։Լրացուցիչ տեղեկություններ վարույթի վերաբերյալ հասանելի են հետևյալ հղումով։ 2024թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանը ներկայացրել է վարույթի երկատման միջնորդություն, որի բավարարաման դեպքում Տրիբունալի իրավազորության հարցը կքննարկվի առանձին փուլում։

Մուտք

Չունե՞ք հաշիվ: