Հունիսի 17-ից 19-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց դասընթացավարների համար` նվիրված մեծերի ուսուցման մեթոդաբանությանը ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի համատեքստում։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել էր Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի կողմից։