2023 թվականի ապրիլի 21-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» նոր ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել զինծառայողների մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանությանը և զինված ուժերում կանանց դերի ամրապնդմանը՝ բարելավելով կարգավորման շրջանակը և ինստիտուցիոնալ մեխանիզմները, ուժեղացնելով սոցիալական երաշխիքները, հզորացնելով Պաշտպանության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, զինվորական ոլորտի իրավապահ մարմինների և դատարանների կարողությունները։