Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 2020 թվականի մարտի 4-ին Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելի և ՄԻԵԴ իրավախորհրդատու Աննա Օուստինի (Jurisconsult) հետ : Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի վերապատրաստման, մեթոդաբանական և հետազոտական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը ցուցաբերել են պատրաստակամություն հետագա համագործակցության համար:
Ներկայացուցիչն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր
- 4 Մարտի, 2020