Լիազոր ներկայացուցիչն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2019 թվականի հուլիսի 1-2-ը, Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում, հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Հանդիպումների ընթացքում քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվելիք աշխատանքների լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերին, դրանց շրջանակում նախատեսվող բարեփոխումներին:

Աղբյուր՝ http://moj.am/article/2418

Մուտք

Չունե՞ք հաշիվ: