ՄԻԵԴ-ը հրապարակել է «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի մայիսի 16-ին հրապարակել է «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 69936/10) վճիռը, որով արձանագրվել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում:

Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ միջամտությունը իր սեփականության իրավունքին չի իրականացվել օրենքի հիման վրա, եղել է ոչ համաչափ և չի հետապնդել հանրային շահ:

Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը, մերժելով դիմումատուի պնդումները, գտել է, որ միջամտությունը դիմումատուի սեփականության իրավունքին իրականացվել է օրենքի հիման վրա, սակայն չի հետապնդել հանրային շահ:

Դիմումատուն պահանջել է 104,061,598 դրամ  փոխհատուցում նյութական վնասի, 5000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի և 4,056,411 դրամ՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 133,958 եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 3000 եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: