2019թ. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է 12-րդ տարեկան զեկույցը, որում ամփոփվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ 2018թ.-ի տվյալները:
2018թ.-ը վերստին հաստատեց Ինտերլակենի բարեփոխումների գործընթացի դրական արդյունքները, որոնց սկիզբ էր տրվել դեռևս 2010թ.-ին՝ Կոնվենցիոն երաշխիքների երկարաժամկետ արդյունավետությունը ապահովելու նպատակով: Կատարման փուլում գտնվող գործերի ընդհանուր թիվը 2006 թ.-ից ի վեր ամենացածրն է: Տվյալ առաջընթացը վերահաստատում է անդամ պետությունների ստանձնած՝ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պատրաստակամությունը:
Աղբյուրը` https://www.coe.int/en/web/execution/annual-reports