ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Պալատի կազմով, հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 52316/09) գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3–րդ հոդվածի (խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում) խախտում:

Դիմումատուն պնդել է, որ Կապանի ռազմական ոստիկանության բաժանմունքում գտնվելու ընթացքում խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի` հավելելով, որ իր նկատմամբ վատ վերաբերմունքի պնդումների առնչությամբ իշխանությունները չեն իրականացրել ադյունավետ քննություն:

Եվրոպական դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են ադյունավետ քննության իրականացումը` հաստատելով դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի 3–րդ հոդվածով սահմանված դատավարական իրավունքների խախտում:

Ըստ այդմ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել 6000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: