ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը

2017թ. ապրիլի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:

Գործը վերաբերում է գործարար և նախկին պատգամավոր Մ.Գ.-ի հանդեպ մահափորձ կատարելու մեղադրանքով գործի քննության ընթացքում տեղի ունեցած դատավարական խախտումներին:

Դիմումատուն պնդել է, որ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու արդյունքում խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը:

Վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն Վերաքննիչ դատարանում հնարավորություն չի ունեցել հարցաքննելու վկաներին և դատավարական որևէ միջոցառում չի ձեռնարկվել այդ բացը լրացնելու համար, ինչը և հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:

Եվրոպական դատարանը դիմումատուին շնորհել է 2,400 եվրո` որպես ոչ նյութական վնասի և 1,700 եվրո` որպես կատարված ծախսերի և ծախքերի փոխհատուցում:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: