2017թ. ապրիլի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր որոշումը Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի գանգատի վերաբերյալ: Գանգատով դիմումատուները պնդել են, որ 2002թ.-ին ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ հաստատված օտարման գոտիներում գտնվող իրենց գույքը հասարակության և պետության կարիքների համար վերցնելու գործընթացում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը նշված հոդվածների մասով գանգատը ճանաչել է անընդունելի, իսկ մնացած մասով՝ ակնհայտ անհիմն:
Եվրոպական դատարանի որոշման տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-173295: