ՄԻԵԴ-ը գանգատը ճանաչել է անընդունելի

2018 թվականի մարտի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նալբանդյանն ու Դանիելյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 325/10) գանգատի վերաբերյալ իր որոշումը:

Դիմումատուները պնդել են, որ ներպետական իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արդար դատաքննության և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ սեփականության իրենց իրավունքները, քանի որ իրենց օգտին կայացված երկու վճիռներ չեն կատարվել:

Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության դիքորոշումը՝ Եվրոպական դատարանը դիմումատուների գանգատը ճանաչել է անընդունելի՝ նշելով, որ վերջիններս չեն պահպանել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ դատարան դիմելու վացամսյա ժամկետը:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: