ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

      Կոնվենցիայի թիվ 16 արձանագրության 1-ին հոդվածով Դատարանին իրավազորություն է վերապահվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ տրամադրել խորհրդատվական կարծիքներ:

        Խորհրդատվական կարծիք տրամադրելու ընթացակարգի նպատակն է բարձրացնել Դատարանի և Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերի ազգային դատարանների ու տրիբունալների միջև փոխգործակցության մակարդակը:

       Թիվ 16 Արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է, որ՝

           Բարձր պայմանավորվող Կողմի բարձրագույն դատարաններն ու տրիբունալները, որոնք նշանակված են 10-րդ հոդվածին համապատասխան, կարող են դիմել Դատարան՝ Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների տրամադրման համար:

          Հայցող դատարանը կամ տրիբունալը կարող է խորհրդատվական կարծիք հայցել միայն իր վարույթում քննվող գործի շրջանակներում:

          Հայցող դատարանը կամ տրիբունալը պարտավոր է հիմնավորել իր խնդրանքը և ներկայացնել քննվող գործին առնչվող իրավական և փաստական հանգամանքները:

2-րդ հոդվածը սահմանում է, որ՝

          Մեծ պալատի հինգ դատավորներից կազմված խորհուրդը կայացնում է խորհրդատվական կարծիք տալու մասին խնդրանքը  բավարարելու կամ չբավարարելու մասին որոշում՝ Արձանագրության առաջին հոդվածին համապատասխան: Դատավորների խորհուրդը պարտավոր է հիմնավորել խնդրանքի բավարարման ցանկացած մերժում:

          Եթե խորհուրդը բավարարում է խնդրանքը, ապա Մեծ պալատը տալիս է խորհրդատվական կարծիքը:

          Խորհուրդը և Մեծ պալատը, ինչպես նշված է նախորդ պարբերություններում, պետք է ներառեն այն Բարձր պայմանավորվող կողմի ex-officio դատավորին, որին պատկանում է դիմող դատարանը կամ տրիբունալը: Նման դատավորի բացակայության դեպքում, կամ եթե տվյալ դատավորը չի կարող մասնակցել քննությանը, ապա Դատարանի նախագահը տվյալ Բարձր պայմանավորվող կողմի նախապես ներկայացված ցուցակից նշանակում է մեկ այլ անձի, ով դատավորի կարգավիճակով մասնակցում է քննությանը:

ՀՀ-ում խորհրդատվական կարծիքի համար Եվրոպական դատարան դիմում կարող է ներկայացվել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: