Արխիվ

Ռազմագերիների և պահվող քաղաքացիների ապօրինի դատավարությունների վերաբերյալ
Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության ընթացքի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի, խոշտանգումից և այլ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից

Հայաստանը ստացել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում դեռեւս 2023 թվականին սկսված արբիտրաժային գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը
2025թ․ փետրվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցադիմումը։ Սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի

Նախարարների կոմիտեն ավարտել է Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերի մի շարք վճիռների կատարողական — վերահսկողական վարույթներ
2024 թվականի դեկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի, Գուլյանն ընդդեմ Հայաստանի, ինչպես նաև Ենգիբարյանը և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով, ի թիվս այլնի, արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խոշտանգումներն արգելող 3-րդ հոդվածի (թե՛

ԱԳՆ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Եղիշե Կիրակոսյանը հանդիպել է ՄՔԴ նախագահի հետ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում, հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալանի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի և ՄՔԴ անդամ պետությունների համաժողովի նախագահի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի վեր դատարանի

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ԳՐԱՆՑԵԼ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃՌԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՎ
Ս.թ. նոյեմբերի 5-ին կայացվել է «Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 չեղարկման գործով որոշումը: Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում քննվող չեղարկման այս վարույթը հարուցվել էր հարավային երկաթուղու և արագընթաց ճանապարհի կառուցմանը վերաբերող վեճի առնչությամբ 2023թ. հունվարի 20-ին կայացված արբիտրաժային վճռի չեղարկման նպատակով: Հայցը ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրերի
Ե | Ե | Չ | Հ | Ու | Շ | Կ |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 |