Արխիվ

2023 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակվել է Արդարադատության միջազգային դատարանի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը
Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կայացրեց որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ ՅՈՒՍՈՒՖԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ AD HOC (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ԴԱՏԱՎՈՐ ԿՈՐՈՄԱՅԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

Հրապարակվել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Սույն թվականի դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի: Ներկայացված գանգատները վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ Ա․Գյուլումյանի, Հ․ Նազարյանի, Ֆ․ Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․Թովմասյանի՝ «Մարդու իրավունքների

Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց
Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կայացրեց որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի կողմից ժամանակավոր միջոցներ կիրառելու թվով 5-րդ միջնորդության վերաբերյալ՝ բավարարելով Հայաստանի պահանջները: Հիշեցնենք՝ Հայաստանը ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ այս միջնորդությունը ներկայացրել էր ս.թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո: Չնայած

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։ Դիմումի հիման վրա սույն թվականի հոկտեմբերի

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության
Մասնավորապես, Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր դիմումատուի որդու (Ադրբեջանական զինված ուժերի հատուկ ստորաբաժանման զինծառայող) դիակը ՀՀ կողմից Ադրբեջանին վերադարձնելու ենթադրյալ ձգձգումներին ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ՀՀ կողմից թույլ չի տրվել կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտում, իսկ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածի ներքո ներկայացված դիմումատուի պահանջը
Ե | Ե | Չ | Հ | Ու | Շ | Կ |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 |