Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլխավոր քարտուղարին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ պետություն՝ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում: