Քննարկվում է Եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրության վավերացման հարցը

2016 թվականի մարտի 31-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Դավիթ Մելքոնյանը Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2013 թվականի հունիսի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող թիվ 15 Արձանագրությունը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշեց, որ թիվ 15 Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Ավելի մանրամասն, տե՛ս http://agent.echr.am/events/ratification-of-protocol-15-to-the-european-convention.html հղումով:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: