«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց

2019թ. հուլիսի 10-ին Ազգային Ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունմամբ առաջին անգամ օրենքի մակարդակով կարգավորվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ոլորտը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր Եվրոպական դատարանում աշխատանքի նոր մեթոդների ներդնմամբ և, որպես հետևանք, ծանրաբեռնվածության աճով, ինչպես նաև Եվրոպական դատարանի կողմից քննարկվող հարցերի էապես բարդանալով:

Այս քայլով առավել հստակ ու համապարփակ կարգավորվեց Ներկայացուցչի կարգավիճակը, նրա նշանակման և փոխարինման կարգը, Ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և հարաբերակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև Ներկայացուցչի գրասենյակի նպատակն ու խնդիրները:

Մուտք

Չունե՞ք հաշիվ: