ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԵՐՆ ԱՆՑԱԾ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 66-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը հետևյալ կազմով.
- Գրիգորյան Վահե
- Կարապետյան Նորա
- Քոչարյան Վիգեն