Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը մասնակցել է ԵԽ ՄԻԵԴ վճիռների կատարման ազգային համակարգողների ցանցի առաջին նիստին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը Հելսինկիում մասնակցել է Եվրոպայի խորհրդի շրջանակում ՄԻԵԴ վճիռների կատարման ազգային համակարգողների ցանցի առաջին նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Նիստին մասնակցել են ԵԽ 46 երկրների ՄԻԵԴ վճիռների կատարումը համակարգող ներկայացուցիչներ, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր քարտուղարության ներկայցուցիչները, ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար կազմը: Լիպարիտ Դրմեյանը ներկայացնելով հայաստանյան փորձը՝ ներկայացրել է վարչապետի որոշմամբ ձևավորված ՄԻԵԴ վճիռների համակարգումն իրականցնող միջգերատեսչական հանձնաժողովի կառուցվածքը և գործառույթների մանրամասները, որի մասին ներկաները լսել են մեծ հետաքրքրությամբ:

 

 

Մուտք

Չունե՞ք հաշիվ: